Գոտին ինքն է հանել. Ժողովուրդ
Դեկտեմբերի 6-ին Աժ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ Աժ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.
«Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Աժ-ից պատվիրակություն էր գնացել…: Հետ գալուց… անցումային կետում հասկանում եմ’ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏԱ անդամ՛ անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:
Օրաթերթը փորձեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:
ՀՀԿ խմբակցության անդամ Աամվել Ֆարմանյան
-Պարոն Ֆարմանյան, վատ չե՞ք զգում, որ նման բան է տեղի ունեցել:
-Անկեղծ ասած’ ես մեծ կարեւորություն չէի տա, որովհետեւ կան իրավիճակներ մեր կյանքում: Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բոլորը հավասար են: Հիմա անվտանգության ապահովման տեսանկյունից աշխարհում գործում են կանոններ: Ես անկեղծորեն մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ դիվանագիտական խողովակներով միշտ հնարավոր է, պետության առաջին դեմքերի հետ կապված հատուկ ընթացակարգեր կան: Այսինքն՝ սրան մեծ նշանակություն պետք չի տալ:
-Ձեր գոտին հանե՞լ են:
-Անհարմարությունները շրջանցելու համար: Այդ դեպքում ինչու դա չի կիրառվել, հարցրեք իրենց, բայց ես դրանից մեծ բան չէի սարքի: Ի վերջո, չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: