24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Օրենքով գողերը գալիս են Երեւան. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18- ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարու­թյունյանի՝ Արմեն Կանեւսկոյի մահվան 7-րդ տարելիցին: Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ. դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից: Արմեն Կանեւսկոյը Ռուսաս­տանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, եւ նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություն­ներ են […]

Էրդողանը 2 անգամ խնդրել է Պուտինին, լուրջ ռազմական գործողություններ էին սպասվում Արցախի հանդեպ. 168 Ժամ

«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հան­դեպ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը: «Ադրբեջանաթուրքական զորախումբը գտն­վում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ  գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում: Նպատակն էր հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ- ի գերակայությունը տարածաշրջանում, և […]

Բանկերը տոկոսների մեջ խաբո՞ւմ են. Ժողովուրդ

Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վար­կերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, […]

Ում վրա կտարածվի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը. Հայկական Ժամանակ

ՀՀ ՊԵԿ նախագահի տե­ղակալ Վ. Միրումյանը երեկ հերքել Է ՀՀ տնտ. զար­գացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործա­կալության պետական գրանցամատյանների բաժ­նի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները: Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆի­զիկական անձանց վրա: Նշենք, որ թերթի հետ զրույ­ցում Արա Աբգարյանը նշել […]

Եւս մի էլիտար հարսանիք. Հրապարակ

Այսօր տեղի կունենա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի կրտսեր որդու՝ Հրանտ Դումանյանի հարսանիքը։ Հրանտ Դումանյանը «Բիանկոդենտ» ստոմատոլոգիական ընկերության սեփականատերն է։ Դերենիկ Դումանյանը և նրա ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը, որ նախկինում ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, ապա՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, տարիներ առաջ զրկվեցին աշխատանքից, բայց, ըստ ամենայնի, պահպանել են կապերը ՀՀԿ վերնախավի հետ։ Դումանյան կրտսերի հարսանյաց […]

Ահա այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը. Ժամանակ

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալիքի օրն է, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիան հայտարարեց ազգային անվտանգության սպառնալիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: […]

Նոր արգելք, որ կխփի հատկապես ավտոմեքենաների ներկրմանը. Հայկական Ժամանակ

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը: Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն՝ […]

Պատերազմի դեպքում Թուրքիան կներքաշվի ղարաբաղյան կարգավորման մեջ. 168 Ժամ

Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը: Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես […]

Հերթը Խաչատուրովինն է. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է: Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի […]

Երեւանում տեղի ունեցած դաժան սպանությունը կատարել է քեռին՝ 15 000 դոլարի համար. Ժողովուրդ

Դեկտեմբերի 6-ին Երեւանում աղմկահարույց սպանություն էր տեղի ունեցել: «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս սպանության համար մեղադրանք է առաջադրվել Գալստյանի քեռու որդուն՝ Կարենին, որը, սակայն, ավելի հայտնի է Չորրորդ գյուղի Ջոնիկ անունով: Օրաթերթի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է գումարային հարցերի շուրջ առաջացած տարաձայնությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի