24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Շանտաժ. 168 Ժամ

«Սա մի տեսակ կապրիզի է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավուն­քը չի վերանում, դա կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է, գործելու է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում: Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից դասադո՞ւլ են անում, թե՞ բողոքում են, որ գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով՛ ծառայեն գիտությանը, մոտ լինեն […]

Պատերազմի վտանգ կա. 168 Ժամ

«Ինձ համար բացահայտում էր Սերժ Սարգպանի դիտարկումն այն մասին, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել: Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչ­պես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից […]

Վարչապետը հուպ կտա եւ հրճվանքին վերջ. Ժողովուրդ

Այսօր տեղի կունենա Աժ այս տարվա մեջ հավանաբար վերջին ար­տահերթ նիստը: Քանի որ նիստի օրա­կարգում ընդգրկված հարցերը հիմնա­կանում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տեւի: Օրաթերթի տեղեկություն­ներով՝ պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմե­լուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սա­կայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է […]

Արաբ շեյխերի հետ. Հայկական Ժամանակ

Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել լուրը, թե այս օրե­րին Հայաստանում են արաբ շեյխեր՝ իրենց որդիների հետ: Նրանց թվում Է Աբու Դաբիի արքայազնը՝ ԱՄԷ-ում ամենաազդեցիկ մարդկան­ցից մեկի՝ շեյխ Զայդ ալ Նահայտնի ավագ որդին: Նշվում է, որ շեյխերին հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը եւ այցը ընկերական բնույթ է կրում շեյխերը, կարծես թե, Հայաստանում են երկրին ծանոթանալու նպատակով: […]

Նախագահի գաղտնիքը. Ժամանակ

«Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, եւ այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, եւ կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության եւ անբեկանելի […]

Էռնեկյանը հայ գինեգործներին «մաքրում է» դաշտից. ՀԺ

«Հայկական ծագմամբ արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի «Tieras de Armenia» ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ, պահանջելով այլեւս չօգտագործել «Կարաս» բառը ոչ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հայցվոր կողմը նաեւ պահանջում է ոչ օրինական ճանաչել «Սակի եւ Սանս» անվանումով գրանցված ընկերությունը, որը զբաղվում է հիշյալ գինու տեսակի արտադրմամբ: Այս մասին […]

ՊՆ-ում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. Փաստ

«Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին: «Փաստ»–ի հավաստի տեղեկություններով, հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ–ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ–ին խաբելու միջոցով […]

Իշխանությունից հեռացած ո՞ր պաշտոնյաները կվերադառնան. Ժողովուրդ

«Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու: «Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են ՀՀ-ին, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ […]

Վարչապետը մանկավարժներին «անակնկալի» կբերի. Ժամանակ

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին: Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետեւ, միեւնույն է, նրանք միս եւ կարագ չեն օգտագործում»: Մանրամասները` թերթի այսօրվա […]

Պատերազմը կանխել անհնար է. Ժամանակ

 «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը: Գլխավոր մարտահրավերը Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի