17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունից հեռացած ո՞ր պաշտոնյաները կվերադառնան. Ժողովուրդ

«Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում ներքաղաքական ուշագրավ ուղերձներ կային: Խոսելով հեռացած պաշտոնյաների մասին` նա չի բացառել նրանց վերադարձն իշխանություն: Պարզապես Ս. Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուրի դեպքում անհատական մոտեցում է լինելու: «Ես շատ խորը հարգանք ունեմ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են ՀՀ-ին, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ […]

Վարչապետը մանկավարժներին «անակնկալի» կբերի. Ժամանակ

«Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին զգուշացրել են, որ հունվարից հետո նրանց աշխատավարձը 5 հազար դրամով կրճատվելու է: Սա կլինի կառավարության ամանորյա նվերը մանկավարժներին: Ուսուցիչների աշխատավարձի կրճատման մասին կառավարական որոշում չկա, ուղղակի պակասեցվելու է դպրոցների ֆինանսավորումը: Կարծում ենք՝ սա էականորեն չի անդրադառնա մանկավարժների սոցիալական վիճակի վրա, որովհետեւ, միեւնույն է, նրանք միս եւ կարագ չեն օգտագործում»: Մանրամասները` թերթի այսօրվա […]

Պատերազմը կանխել անհնար է. Ժամանակ

 «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը: Գլխավոր մարտահրավերը Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող […]

Լուրջ խոսակցություն վարչապետի հետ. Իրավունք

Սպառելով օրակարգը՝ երեկ խորհրդա­րանն ավարտեց գումարված արտա­հերթ նիստի աշխատանքը, որից հետո, թերթի ունեցած տեղեկությունների համա­ձայն, մի խումբ ՀՀԿ-ական պատգամա­վորներ շտապել են կառավարություն: Գործադիրի նիստից հետո՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ պատգամավորները լուրջ խոսակցություն են ունեցել: Իսկ թե ինչի՞ մասին, կարելի Է կռահել: Չէ՞ որ կառավարության եւ, մասնավորապես՝ որոշ նախարարների քայլերի եւ դրսեւորած պահվածքի համար հաճախ […]

Ռուս զինծառայողը այնքան է ծեծել կնոջը, որ շտապօգնություն են կանչել. Հրապարակ

Գյումրու Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում բնակվող ռուս զինծառայողը հարբած վիճակում երեկ այնքան է ծեծել կնոջը, որ շտապօգնություն են կանչել ու 25-ամյա Քրիստինա Գոբեչկինային տեղափոխել Գյումրու ավստրիական հիվանդանոց: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ տուժողի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի առթիվ Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կասկածյալը տուժողի ամուսինն է’ ռուսական […]

Նոր ինտրիգ, բարդանում է. Ժամանակ

Սերժ Սարգսյանը նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, ըստ էության, շարունակել է փակ պահել ներքաղաքական գլխավոր ինտրիգը՝ 2018 թվականի վարչապետության հարցը: Ավելին՝ Սերժ Սարգսյանը այս անգամ կարծես թե առավել սակավախոս է եղել այդ թեմայով՝ ըստ էության էլ ավելի մշուշոտելով հարցը: Միևնույն ժամանակ, իհարկե, նա բավականին հստակ է եղել ակնարկում, որ վարչապետի պաշտոնում մնալու և աշխատելու Կարեն […]

Կոնկրետ ահաբեկչություն կլինի. Ժամանակ

Վերջին շրջանում Հայաստանում զենքով իշխանափոխություն անելու տարբեր խմբե­րի ծրագրերը «Ղարաբաղ» կո­միտեի անդամ Աշոտ Մանուչարյանին հիշեցնում է փոքրիկնե­րի համար պատմություն. «Այծ մայրիկը գնում է, ուլիկներին թողնում, ասու՝ զանգը կտաք, երբ գայլը գա: Մի անգամ են զնգացնում, երկրորդ անգամ, իսկ երբ իրականում գայլը գա­լիս է՝ մայրը չի հավատում, մտա­ծում է՝ նորից խաղ են անում»,- նշեց նա՝ հավելելով. […]

Կարեն Կարապետյանը չի կարող առաջին լինել. Ժողովուրդ

Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակ­տիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ «շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները: Վերջիններս արդեն ուղղակի հայտա­րարում են. որ Սերժ Սարգսյանն անփո­խարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեց­նի վարչապետի պաշտոնը: Օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի […]

Եթե պատմի, ԱԱԾ-ն կշշմի՝ շատ վտանգավոր է. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվ­տանգության ծառայության օպերատիվ-հետախազական միջոցառումների եւ քննչա­կան գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քա­ղաքացի Ռ.Ք.-ն 2017 թ. սեպ­տեմբերին «Ֆեյսբուք» սոցի­ալական ցանցում գոսնցել է Martin Avagyan) օգտատի­րոջ կեղծ տվյալներով անհա­տական էջը: Այդ էջում նա հրապարակել է նյու­թեր՝ «Մարտիկներ հանուն արդա­րության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործու­նեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ […]

«Բոլորիդ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Առավոտ

«Սահմանված կարգի խախտմամբ զին­վորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմ­բակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն առաջարկեց ՊՆ-ին ընդհանրա­պես վճարումները հանել եւ թույլ տալ, որ 27 տարին լրացած բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք՝ առանց քրեական հետապնդման արժա­նանալու: Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ի կողձից պոպուլիզմ որակվեց: Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանին թղթակիցը հարցրեց՝ Ձեր այդ առա­ջարկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի