13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պուտինը լսեց­րել է՝ Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ նո­յեմբերի 30-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով հան­դիպման ժամանակ էքսցենտրիկ Բատկան՝ Լուկաշենկոն, անդրադարձել է ռուսական հեռուստաալիքներով Բելառուսի եւ Հայաստանի հասցեին հնչած «ամուսնական-դավաճանական» պասաժներին, ասել է, որ շատ վրդովված է հակաբելառուսական եւ հակահայկական այդ հայտարարու­թյունների առնչությամբ:

Պուտինը Լուկաշենկոյի ելույթի ժամանակ մի քանի անգամ նայել է Սերժ Սարգսյանի կողմը՝ մտածելով, որ նա եւս կհայտնի իր կարծիքը, սակայն Սերժ Սարգսյանն իրեն հատուկ լռությամբ գլուխը կախ հետեւել է Պուտին-Լուկաշենկո դիսկուրսին: Պուտինը Լուկաշենկոյին պատասխանել է, որ իր համար նույնպես անընդունելի են նման մոտեցումները, եւ անպայման կանդրադառնա խնդրին: Նիստի ավարտից հետո, հենց դռների մեջ, նա կանչել է իր մամլո քարտուղար Պեսկովին եւ ասել՝ զբաղվիր այդ հարցով, ապա կողքիններին լսեց­րել՝ Սերժ Ազատիչից արժե օրինակ վերցնել:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ