28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ են ուտում պատգամավոր կանայք. Հայկական Ժամանակ

Օրաթերթը խորհրդարանի կին պատգամավորներից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունեն սննդամթերքի շուկա­յում տիրող գնաճի մասին: ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամա­վորները խուսափում էին պատասխանել: Մասնավորապես, ՀՅԴ խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանն ասաց.

«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարծիք պետք է ունենամ: Ձեզ չի անհանգստացնո՞ւմ գնաճը»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն էլ տոնական օրերին ընդառաջ տիրող այս գնաճն անընդունելի համարեց:

«Գնաճն այս տոնական օրերին լուրջ խն­դիր է դառնալու մեր ժողովրդի համար: Լսելով եմ ասում, որ այստեղ էլ են զեղչեր լինում, ես չեմ տեսել, բայց դա էական ազդեցություն չի ունենա գնաճի վրա: Մենք օգտագործում ենք ցանկացած ապրանքատեսակ»,- ասաց նա: ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն էլ կարծում է, որ գնաճը կաոավարելի է, ան­հանգստանալու կարիք չկա:

«Գնաճը կաոավարելի է, բոլորս էլ սպառող ենք, էլ հարցեր չտաք»:

Կարինե Աճեմյանը հարցին, թե գնաճի պատճառով որեւէ ապրանքատեսակից հրաժարվել է, ասաց.

«Մենք այնքան զուսպ ենք աոեւտրի հար­ցում, տանն էլ քիչ ենք, քիչ ենք ուտում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ