24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարեն Կարապետյանը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը. Հայկական Ժամանակ

Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ աոաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, ապա վեր­ջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից: Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրա­դարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են […]

Զսպել «շնաձկների» ախորժակը. Իրատես

Տոնական օրերին պարենային շուկաների «շնաձկների» ախորժակը զսպելու մեխա­նիզմ է կիրառում կառավարությունը: Երևի այս մասին գերիշխող դիրք ունեցողները մեկ շաբաթ առաջ տեղեկացել են՝ իմացել են իրենց գլխին գալիքը, ինչը նկատելի էր սուպերմարկետներում: Օրինակ, խոզի ազդրի 1 կգ֊ի գինը 3200-ից դարձավ 2800 դրամ: Կա­ռավարության երեկվա նիստում Էլ վարչապե­տը հստակ ասաց. «Ամանորյա տոների շրջա­նում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի […]

Կիսատ թողած. Հրապարակ

Մոտ երկու տարի չարաղետ վթարի պատճառով կալանավայրում անցկացրած, ապա եւս երկու տարի բաց ռեժիմով պատիժը կրած հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանը լիովին ազատվեց պատժի կրումից այս տարվա մարտին: Եվ անմիջապես մեկնեց արտերկիր: Տեւական ժամանակ լուր չկար նրանից, թե ինչով է զբաղվում’ արդյոք վերսկսել է ստեղծագործել, հանդես գալ: Երեկ նրա ֆեյսբության էջում հայտնվեց առաջիկա համերգի աֆիշը, որն […]

Խիստ գաղտնի են պահում. Հրապարակ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, ան­գամ իրավաբանական կորիֆեյ­ներն են պնդում՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհան­դերձ, թերթին հաջողվեց պարզել, որ օրենքի նա­խագծի վրա բավականին ակտիվ աշխատում են. արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշա­կում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայ­նում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել: Կառավարության աղբյուրի պնդմամբ՝ հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն […]

Հայաստանը Թուրքիայի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի. Ժամանակ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում […]

Դոն Պիպոյի խաթըր. Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ: Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով: Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ […]

Անվիճելի է՝ ամեն մեկը Քրիստոսով պետք է աշխարհ մտնի. Փաստ

-Պարոն Մանուչարյան, վերջերս Հռոմի պապը, կարելի է ասել, խմբագրեց Աստ­ծուն: Տերունական աղոթքի մի տողն առա­ջարկեց այլ կերպ կարդալ: Սա առաջաց­րեց կոշտ դիմակայություն նրա նկատ­մամբ: Իսկ կաթոլիկ եկեղեցու ղեկավարնե­րից մեկն էլ Պապին մեղադրեց սատանիզմի մեջ: Անգամ նշեց, որ սրանք Նոր հա­մաշխարհային կարգի օրակարգն առաջ տանելու քայլեր են: Ինչպիսին է ձեր մեկնաբանությունը: -Ես խորությամբ չեմ կարող մեկնաբանել […]

Գագիկ Խաչատրյանը հաղթեց պատերազմում. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փո­փոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հար­կային հատվածը գրեթե ամբոդջովին ղեկավարում  է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝  Գագիկ  Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը: Այստեղ էին Տիգրան  Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմա­կերպման եւ հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ […]

Համասեռամոլների խերը. Ժողովուրդ

 ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալա­կան գովազդի պաստառներ պատրաս­տած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմ­բերի 25-ին Երևանի կենտրոնում հայտն­վեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրա­ցավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: ՀԿ-ն էլ դատի էր տվել Երևանի […]

Արմենչիկը կարող է «Գրեմմի» ստանալ . 168 Ժամ

Ամփոփելով անցնող տարին Կոմ­պոզիտորների միության նախա­գահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարևոր իրադարձություն, հիշատակեց միության 85-ամյա  հո­բելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբևէ  չտեսնված մեծ փառատոն, որը բաղ­կացած էր ավելի քան 10 համերգնե­րից մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարևորն այն է, որ կոմ­պոզիտորները կարողանում են աշ­խատել և լսարանին հասցնել  իրենց աշխատանքը»: Նրա խոսքով ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի