Արմենչիկը կարող է «Գրեմմի» ստանալ . 168 Ժամ
Ամփոփելով անցնող տարին Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որպես 2017թ. առաջին կարևոր իրադարձություն, հիշատակեց միության 85-ամյա հոբելյանը. «Հոբելյանական տարվա շրջանակներում արեցինք երբևէ չտեսնված մեծ փառատոն, որը բաղկացած էր ավելի քան 10 համերգներից մոնո, սիմֆոնիկ, կամերային, մանկական, էստրադային ժանրերի ընդգրկմամբ: Կարևորն այն է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել և լսարանին հասցնել իրենց աշխատանքը»:
Նրա խոսքով ինչպես և ակնկալվում էր, տարին առանձնապես չէր տարբերվում նախորդներից, այս տարի շատ կոմպոզիտորներ պարգևատրվեցին: Մինչ պարոն Սաթյանը թվարկում էր այս կամ այն պարգևատրման արժանացած կոլեգայի անունը, թերթը հիշեցրեց ինքը ևս պարգևատրվողների շարքերում է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով, «ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր, երբեք չեմ մտածել այդ մասին կտա՜ն, կտան… Մեզ մոտ կոչումապաշտություն կա, բայց կոչումով ոչինչ չի որոշվում, այլ ճանաչվածությամբ, կատարած աշխատանքով»:
Պարոն Սաթյանը մտահոգություն ունի մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով արժեքի փոփոխություն է կատարվում: Երբ արժեքները խախտված են, ուրեմն բնական է, որ այդպիսի իրավիճակում մեր կատարած աշխատանքն այլ կերպ է ներկայացվում: Բնական է, որ Արմենչիկին «Գրեմմիի» չեն ներկայացնի, բայց նա կարող է հանգիստ ներկայանալ այդ մրցանակաբաշխությանը: Եթե Արմենչիկը կարդա այս հրապարակումը, ուրեմն մյուս տարի կներկայանա «Գրեմմիի» և կարող է նաև ստանալ այդ մրցանակը»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: