24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ջուրն էլ կանցնի՞ Սամվել Կարապետյանին. Ժամանակ

Հայաստանի ոռոգման ջրերի ամբողջ տնտեսությունը ևս կարող է սեփականաշնորհվել և անցնել Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ: Դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարվա աշնանը: Որպես ֆորմալ հիմնավորում կարող է ներկայացվել ներկայումս գործող ՋՕՄ-երի ոչ արդյունավետությունը, որոնք չեն կարողանում բավարարել գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով: Ամբողջ համակարգը, որը, ըստ էության, միլիարդավոր դոլարներ արժե, և որի արդիականացման համար […]

Կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող հանգստի և ժամանցի կենտրոն. Հայկական ժամանակ

Երևանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն […]

Ծառուկյանը դրժե՞լ է խոստումը. ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի. Հայկական ժամանակ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաև, որ աշխարհի 2017 թ. մինչև 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով մոտավորապես հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաև, որ կարողանան նախատեսված ծրագրով հավաքներ անցկացնել: Մարզաձևի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների […]

Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի. Ժամանակ

«Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց եւ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադրանի հարեւանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, […]

Զարուհի Փոստանջյանը Բեյրութում համահայկական ընդվզման պլանն է քննարկում.Ժամանակ

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համահայկական  ընդվզման իրազեկման այցերի շրջանակներում երեկ մեկնել է  Բեյրութ։ Նա հանդիպումներ է ունենալու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև նախատեսված է հանդիպում Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը այցելել էր Լոս Անջելես և Մոսկվա»:

Կավալը Գերմանիան «արենդայով» վերցրել է. Փաստ

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր […]

Պաշտոնանկ կարվի՞.ՀԺ

 «Հանրապետական կուսակ­ցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնան­կության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից և նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարա­րի պոստում: Իրազեկ աղբյուրներից «Հայկա­կան ժամանակ»-ին հայտնի դար­ձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար […]

Ինչո՞ւ են լարվել գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. Ժամանակ

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: Ալեքսանյանը, ով մինչև վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, և այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին: Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը […]

Ի՞նչ է պատահել Սերժ Սարգսյանին. ՀԺ

«Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթեւ մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եւ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության:  «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին […]

Պայքար մինչև վերջ. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում փորձում է լավատեսության մեսիջներ հղել իր շրջապատին և իրեն այնպես պահել, որ ամեն ինչ դեռ առջևում է: Սրա պատճառն այն է, որ Կարապետյանի կոչով և նրա երաշխավորությամբ Ռուսաստանից ազգությամբ հայ և ռուս անհատներ գումարներ են ներդրել Հայաստանում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող ծրագրերում, և հիմա նա պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի