24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի իր ընդունելությունների վայրը փոխել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաեւ նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի եւ էներգետիկայի նախարարները։ Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված […]

Նախարարը հեռանում է. նրան փոխարինողի անունը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից։ Եվ չնայած նախարարությունից հերքում էին, սակայն օրեր անց նա ամանորյա կորպորատիվի ժամանակ հաստատել էր դիմում գրելու փաստը։ Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Երեկ մենք տեղեկություն […]

Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում: Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերեւա. ձեւակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի […]

«Ճվճվ Արոյի» որդիներն քաջագործությունները․ ավելի քան 15 հազար դոլարի տուգանք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ տվյալներ են հայտնի դարձել հունվարի 8-ին Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի հերոսի՝ Երեւանի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդի Սարգիս Վարդանյանի եւ նրա եղբոր քաջագործությունների մասին: Պարզվում է` նախորդ տարվա ընթացքում Սերժ եւ Սարգիս Վարդանյանները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու արդյունքում […]

Թանկացումները շարունակվելու են. Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թանկացումները շարունակվելու են, քանի որ 800 անուն ապրանքի մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են մինչև 2020 թվականը: Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Այս տարվա ընթացքում մոտ 40 անուն ապրանքի գին կբարձրանա։ Դրանք առաջնահերթ ապրանքներն են, օրինակ՝ թռչնամիս, վառելիք և այլն, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, […]

«Դու պիտի դա չասեիր». Ծառուկյանը սաստել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստում, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը խոսելով գնաճի դեմ պայքարի մասին՝ ասել է, թե միակ ճանապարհը մնացել է ժողովրդին փողոց հանելը: Ծառուկյանը սաստել է նրան՝ ասելով, որ գոնե Բոստանջյանը նման բան ասելու իրավունք չունի»: Մանրամասները՝ […]

Վարդան Օսկանյանը հույսը կտրած մեկնել է երկրից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորը Հայաստանում` ընտանիքի հետ անցկացրած Վարդան Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ է մեկնել: Հիշեցնենք` նա դասախոսում է Ֆլետչերում, գիրք է գրում, Հայաստան կվերադառնա մի քանի ամսից` գրքի շնորհանդեսը կազմակերպելու: «Համախմբում» կուսակցությունը ֆորմալ կա, սակայն չի գործում. գնալուց առաջ նա «զինակիցներին» ասել է` որեւէ սպասում չունենաք, ֆորս-մաժոր չի լինի մինչեւ ապրիլ․ «Ամեն […]

ԱԱԾ պաշտոնյան՝ հանցագործ. ներգրավված են նրա մայրն ու քույրը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Գորիսի մի շարք քաղաքացիներ շատ պատահաբար հայտնաբերել են, որ իրենք հանդիսանում են «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վերցված վարկերի երաշխավորներ, որոշ դեպքերում՝ անգամ վարկառու: Նրանց անուններով վարկեր են ձեւակերպված, որը չմարելու արդյունքում մարդկանց բնակարանները, գույքը հայտնվել է կալանքի տակ։ Այս ուշագրավ հանցագործությունը ունի բազմաթիվ դրվագներ, իսկ առանցքային խաղացողները՝ իրական վարկառուները ոչ […]

Հայտնի են ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած ցմահ դատապարտյալների անունները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված […]

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։ Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա եւ «հավակնորդների» ականջները տեսնում։ Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի