24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, բայց պաշտոնի համար գզվռտոց է սկսվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։ Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։ Մեր տեղեկություններով, դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես […]

ՀԱԿ-ը խաղաղության շարժում կկազմակերպի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին: Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ, ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»: «Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ […]

Ինչպես հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. նա գլխի շրջանում վնասվածքներ է ունեցել. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը: Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, […]

ՀՀԿ-ական գործարար, պատգամավորին խաբել են. Ժողովուրդ

«ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին խաբելու գործընթացը շարունակվում է: Պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ-ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ: Ամենայն […]

Ո՞վ է ՀՀ նախագահի թեկնածուի կինը. Հրապարակ

«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում: Երկու որդիների մայր (Վարդան և Հայկ Սարգսյաններ), երեք թոռների տատ և ազգությամբ ամերիկուհի հարսի սկեսուր Նունե Սարգսյանի գրչի արգասիքներն անգլիական ու հայկական մշակույթի հետաքրքիր համակցություն են, որտեղ հերոս վի­շապներն անգամ կարող են բարի ու գունագեղ լինել, և բարին ավանդա­բար […]

Ծառուկյանը կողմնորոշվել է.Ժամանակ

«Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում  են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռեւս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն։ Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքում մտահոգություն ունեն, որ եթե դաշինքում քվեարկությունը ազատ թողնեն, մեծամասնությունը կողմ է քվեարկելու, եւ այս դեպքում կստացվի դաշինքը, այսպես, թե […]

Ի՞նչ են պայմանավորվել Կրակովում. 168 ժամ

Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի եւ համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցությունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 […]

Պայքար հանուն Կարեն Կարապետյանի. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները հանդիպումներ են կազմակերպում այն քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, որոնք հանդես են գալիս Կարեն Կարապետյանի գործունեության քննադատությամբ: Այդ հանդիպումների ժամանակ հնչում են տարբեր առաջարկներ, որ եթե առաջիկա երկու ամսիներին՝ մինչեւ ապրիլ դադարեցնեն կառավարության հասցեին որեւէ քննադատություն հնչեցնել, ապա դրա դիմաց պատրաստ են որոշակի հարկային արտոնություններ տրամադրել կամ օժանդակել այլ […]

ՀՀ նախագահի թեկնածուն աղմկոտ շոուների մեծ սիրահար է. Հրապարակ

 «Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում: Նրան Հայաստան «բերող» Սարգսյանը մեծ ծրագիր էր պատրաստվում իրականացնել, որը մնաց թղթի վրա։ Ավելի ճիշտ՝ արդյունքն այն եղավ, որ 3 ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերին, նա կրկին նշանակվեց դեսպան Մեծ Բրիտանիայում։ […]

ՔԿՀ-ի «զոն նայող»-ին տեղափոխել են պատժախուց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող» Էդգար Սիմոնյանին տեղափոխել են պատժախուց: Թերթը հունվարի 6-ին գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում խառնաշփոթ իրավիճակ է եղել: Մասնավորապես ՔԿՀ-ում կալանավորների շրջանում պտտվող լուրերի համաձայն` ՔԿՀ-ի վեցերորդ տեղամասի կալանավոր Էդգար Սիմոնյանը և իր ընկեր Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել 633-րդ խցի դատապարտյալ Արթուր Սաֆարյանին, որից հետո դատապարտյալը որոշել էր ինքնավնասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի