24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վարչապետի փեսան կտրուկ ժխտել է. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ: Մի քանի թեկնածություն է շրջանառվում, որոնց մեջ՝ նաև փոխնախարար Հայկ Հարությունյանի՝ Կարապետյանի փեսայի, սակայն վերջինս կտրուկ ժխտել է դա: Մեր տեղեկություններով` ամենահավանական թեկնածուն Էդուարդ Ներսիսյանն է: […]

Քոչարյանը նախագահի իր թեկնածուն ունի. Ժամանակ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմակիցները փորձում են ներկայանալ նախագահի սեփական թեկնածուով՝ տարբեր շրջանակների համոզելով, որ ամենահարմար թեկնածուն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն է, ով երկար տարիներ աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար: Նրանց փաստարկներն էլ հետևյալն են՝ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել, վարկաբեկված չէ, կառավարչական հմտություններ ունի: Մնում է, որ […]

Ռալֆ Յիրիկյանը մերժել է. Հրապարակ

Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է և չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։ Ոչ միայն այն պատճառով, որ իշխանության ընտրությունը կանգնել է Արմեն Սարգսյանի վրա, այլև այն, որ ինքը՝ Յիրիկյանը, միանշանակ որոշում ունի՝ չզբաղվել քաղաքականությամբ: Իսկ նրան […]

Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. Հայկական ժամանակ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այցի ժամանակ թեպետ ձյուն էր տեղում, բայց շինարարները մեծ թափով աշխատում էին: Եռահարկ շենքի գրեթե մեծ մասը քանդվում […]

Նոր ղեկավա՞ր Հ1-ում. Հայկական ժամանակ

2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է: 2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։ Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի […]

Ալեքսանյանն ունի նախարարի ցանկալու ու հարազատ թեկնածու. Իրատես

Ասում են, թե չնայած կառավարությունում ապրիլից հետո նոր վարչապետի ընտրությամբ կադրային մեծ տեղաշարժեր չեն լինի, և Կարեն Կարապետյանի բերած կադրերը կմնան իրենց պաշտոններում, այնուհանդերձ, խորհրդարանում չեն դադարում խոսակցությունները, թե առողջապահության նախարարի պաշտոնում ոչ անհայտ Սամվել Լիմինդրովիչը  «տեսնում» է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի և «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է»: Առավել մանրամասն՝ […]

Լեւոն Յոլյանը ուզում է կրկին նախարար դառնալ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին: Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազդեցությամբ եւ լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանն […]

Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, եւ հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձեւավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին: Նախկին նախարար եւ ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է […]

Ռալֆ Յիրիկյանը՝ ՀՀ նախագահի թեկնածուների շարքում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իր իսկ հրամանգրով ստեղծված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Նախագահի հետ հանդիպման գնացածների մեջ է եղել նաեւ «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչը շատերին հիմք է տալիս մտածել, որ նա եւս կարող է լինել ՀՀ նախագահի թեկնածուների շարքում, քանի որ […]

ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջի փոխանցմամբ, ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի: Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2018 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11-ին: Նույն կայքէջում հրապարակված աճուրդի հանված մեքենաների ցանկում ամենամատչելի մեքենան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի