24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել Վաչե Գաբրիելյանին. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ից հետո կարող է փոխարինել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Միայն այն տարբերությամբ, որ եթե Գաբրիելյանը միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար է, Կարապետյանը կզբաղվի այդ միջազգայինի միայն ԵՏՄ-ական մասով, կլինի փոխվարչապետ ԵՏՄ գծով: Կառավարության նոր կառուցվածքը նման հնարավորություն տալիս է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տրանսպորտը կվերցնեն հոլանդացիք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը ևս կմոնոպոլացվի, և հայ օլիգարխներից որևէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն […]

Թամանյանի նախագծած շենքը տվել են Խուճուճ Էդոյին. Հայկական ժամանակ

Պուշկին 25 հասցեում գտնվող շենքը, որը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը, հանձնվել է կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) անվան հետ կապվող ընկերությանը: Սույն շենքում նախկինում գործում էր Արտակարգ իրավիճակների վարչությունը, որը հետագայում նախարարություն դարձավ և տեղափոխվեց Դավիթաշեն: Թամանյանի նախագծով կառուցված եռահարկ շինության տեղում այժմ վեր է խոյացել 20 հարկանի բազմաֆունկցիոնալ նոր համալիր: […]

Ինչպես է Արթուր Բաղդասարյանը «քցում». Ժամանակ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ապրում է օլիգարխի կյանքով և սիրում է ամանորյա տոներն անցկացնել Դուբայում, օրերս վերադարձել է Հայաստան: Բաղդասարյանը որոշել է իր ծախսած փողերը հանել խնայողության հաշվին՝ կրճատումներ կազմակերպելով իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերությունում` այդպես էլ չվճարելով ազատված աշխատակիցների աշխատավարձերը: Փողը պետք է ծախսվի միայն անձնական հաճույքների համար: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով կարագի գնի բարձրացման հետևանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ: Ավելին` ինչպես պնդում են թերթի աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, և ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով: […]

Էդվարդ Նալբանդյանը մինչեւ տարեվերջ կմնա արտգործնախարարի պաշտոնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա հոկտեմբերի 11–12–ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների գագաթնաժողովը: Մեր երկիրն ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի: «Փաստի» աղբյուրի տեղեկություններով, հենց այս համաշխարհային կարեւոր միջազգային միջոցառման առիթով Բաղրամյան 26–ում որոշել են Էդվարդ Նալբանդյանին մինչեւ տարվա վերջ թողնել արտգործնախարարի պաշտոնում: Մանրամասները՝ […]

Հիվանդ եք դուք. Մովսես Հակոբյանը՝ գեներալիտետի «սխոդկաների» և իր պաշտոնանկության մասին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գեներալիտետի փակ հանդիպումները դադարեցվել են: Օրեր առաջ գրել էինք, որ ՀՀԿ շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, իսկ գեներալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի և պարբերական հանդիպումներ է սկսել՝ իր թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Իշխանական նեղ շրջանակներում խոսվում էր, որ մամուլում Վիգեն […]

Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են բանակում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն հարցում էինք հղել այն մասին, թե արդյոք դեսպան Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաև լրացուցիչ մի քանի այլ հարցեր: Երեկ դեսպանատնից պատասխան ենք ստացել, որում ասվում է, թե մեր հարցումը «չի առնչվում դեսպանության գործունեությանը, և, հետևաբար, այն փոխանցվելու է Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ, որը, […]

Որ օլիգարխն է «աչք դրել» Սարյանի պուրակի վրա. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սարյանի պուրակում արդեն 20 տարուց ավելի նկարների ցուցադրություն կազմակերպող հիմնադրամի նախագահ, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի Նարինե Վարդանյանը բաց նամակ էր հրապարակել, որով ահազանգում էր, որ բաց երկնքի տակ գործող այդ թանգարանը, որը վաղուց դարձել է Երևանի այցեքարտերից մեկը, կարող է փակվել: Երևանի քաղաքապետարանը հիմնադրամի հետ չի վերակնքում տարածքի տրամադրման պայմանագիրը: […]

Սերժ Սարգսյանի բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանը Ադրբեջանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրեւ թե ագրեսիայի եւ Խոջալուի իբրեւ թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ եւ «բոցաշունչ» հարցին, խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, եւ հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի