24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ով ինչ պաշտոնի է գնալու. կադրային շարժն սկսված է. Հրապարակ

Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: «Հրապարակի» տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեև նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»: Ուժային կառույցներում փոփոխություններ ևս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսև կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ […]

Ըտենց բան գոյություն չունի. Անուբախ Համբարյանը՝ մարզպետ նշանակվելուց. Ժամանակ

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է լուրը, որ ինքն առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի Լոռու մարզպետ: «Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- ասել է Համբարյանը։ Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի […]

Ալավերդցի Վահագնը «բախման» պատճառ. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ալավերդցի քրեական հեղինակություն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի՝ Վահագն Աբգարյանի գործը առաջիկայում դառնալու է իրավապահ երկու կառույցների բախման պատճառ: Շատ հավանական է, որ գործը քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ նույն տեղեկությունների համաձայն Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ: Սա որպես առանձին հոդված դրված չէ […]

Ի՞նչ պաշտոն կստանա Հրայր Թովմասյանը. Հրապարակ

«Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները: Հունվարի 30-ին վերջնականապես լրանում է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը. «Թովմասյան Հրայրը կգնա նախ որպես ՍԴ անդամ, ապա՝ մարտի 23-ին, երբ կլրանա Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, կդառնա ՍԴ նախագահի թեկնածու, հետո` նախագահ»: Գագիկ […]

Նոր թանկացումներ են սպասվում. ժողովուրդ

«Բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում գնաճը կարող է մի շարք ապրանքատեսակների թանկացման պատճառ հանդիսանալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ալյուրի եւ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Իվան Մոսոյանը նշել է, թե հրուշակեղենի գների վրա առաջիկայում հնարավոր է` իր բացասական հետեւանքները թողնի դիզվառելիքի եւ սեղմված գազի թանկացումը: «Վառելիքի շուկայի հետ կապված քննարկումների փուլում ենք, […]

Մաքրվում է արյունից. Ժամանակ

«Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձում է իր վրայից մաքրել Մարտի 1-ի արյունը և դրա համար իր անձնական պատասխանատվությունը: Օհանյանն ուզում է մարտի 1-ին լինել Ազատության հրապարակում՝ Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչերով հանդես եկող ցուցարարների կողքին: Բայց չի կողմնորոշվում, թե հատկապես ում հետ լինի, որովհետև հրապարակում այդ օրը անշլագ է լինելու՝ «Ելք» […]

Մոտ 300 քրեական հեղինակություն ժամանում են Հայաստան. Հրապարակ

«Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանեւսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։ Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, […]

Օսիկյանին պաշտոնանկ անելու պատճառները հայտնի են. Ժողովուրդ

«ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում եւ ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում […]

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ անդամներին բացատրել է՝ ինչու չեն կարող ակտիվանալ հիմա. Ժամանակ

ՀԱԿ վարչության անդամները ՀԱԿ վարչության վերջին նիստում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդդիմության առաջնորդի դրոշակը: ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձեւավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, եւ իրենք չեն կարող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկրետ անելիքի: […]

Այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում. Մարուքյանը չի բոյկոտել. Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը բոյկոտեց վեցերորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի այն հատվածը, երբ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը։ Ընդդիմադիրները դահլիճ մտան այն պահին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը։ Սակայն պարզվում է, որ այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի