Ըտենց բան գոյություն չունի. Անուբախ Համբարյանը՝ մարզպետ նշանակվելուց. Ժամանակ
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է լուրը, որ ինքն առաջիկայում պաշտոնանկ կարվի և կնշանակվի Լոռու մարզպետ:
«Սուտ ա, ըտենց բան գոյություն չունի: Ես ոստիկան եմ, ես իմ ծառայությունն եմ կատարում ոստիկանությունում։ Ես զինվոր եմ, որտեղ ասեն, այնտեղ էլ կծառայեմ»,- ասել է Համբարյանը։
Նշենք, որ երեկվանից մամուլը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը առաջիկայում նշանակվելու է Լոռու մարզպետ՝ Արթուր Նալբանդյանի փոխարեն, իսկ Համբարյանին ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնում փոխարինելու է Արթուր Օսիկյանը, որի ազատման հրամանն արդեն պաշտոնապես եղավ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: