09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Օսիկյանին պաշտոնանկ անելու պատճառները հայտնի են. Ժողովուրդ

«ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել Օսիկյանին պաշտոնանկ անելու առաջարկը: Ու քանի որ ԱՆ ՔԿ վարչության պետին նշանակում եւ ազատում է նախագահը, առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

Մեր տեղեկություններով` այս ամենի պատճառը մի շարք ՔԿՀ-ներում նախորդ տարի բացահայտված կոռուպցիոն սկանդալներն են, որոնց արդյունքում եղան պաշտոնանկություններ եւ անգամ ձերբակալություններ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հիմա իշխանական վերնախավում որպես Օսիկյանին փոխարինող քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ նախկին պետ Աշոտ Գիզիրյանի անունը: Սակայն գեներալ Գիզիրյանը երեկ մեր հարցին ի պատասխան` ասաց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ առաջարկ լինելու դեպքում արդյոք կհամաձայնի՞ ստանձնել այդ պաշտոնը, Գիզիրյանը նույն պատասխանը տվեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ