17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի արտերկիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ եւ՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան […]

Նախկին քաղաքապետի ռեստորանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել և տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել։ Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր […]

Որտեղի՞ց էդքան փող կանանց գաղութի պետին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երեւում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից: Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» […]

Ուշագրավ նշանակում. Ո՞վ կլինի «Աբովյան» ՔԿՀ-ի նոր պետը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունները իրավապահ համակարգում, և ոչ միայն, շարունակվում են։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արսեն Աֆրիկյանը ազատվել է «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնից, որը հանրության շրջանում հայտնի է որպես «կանանց գաղութ», և նշանակվել ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին տեղակալ։ Աֆրիկյանն ու Հովհաննիսյանը համատեղ աշխատանքի երկար տարիների փորձ ունեն։ Իսկ թե ով է […]

Ով է Պռոշյանում նորածնին սալորի ծառի տակ թողած կինը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել եւ տեղեկացրել, որ բացահայտվել է ամիսներ առաջ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ երեխային թողած մոր ինքնությունը: Նշվել էր, որ պարզվել են դեպքի հանգամանքները, եւ երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել: «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը գնացել է երեխայի մոր հետքերով: Ո՞վ է իր […]

«Զվարթնոց» օդանավակայանը լրիվ կփոխվի. հին շենքը քանդվելու է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ […]

ՊԵԿ-ում «իշխանափոխություն է». Հները հեռանում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՊԵԿ խոշորագույն՝ 21 բաժնից բաղկացած սպասարկման վարչության ողջ ղեկավարությունը, այդ թվում՝ վարչության պետ Հովիկ Հովհաննիսյանը, տեղակալ Գոհար Զաքարյանը, ով ԱԱԾ վարչության պետ Մնացական Մարտիրոսյանի խնամին է, մյուս տեղակալ Մանուկ Այվազյանը, ով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուբիկ Խաչատրյանի երկարամյա տեղակալն էր։ Նախնական տեղեկություններով՝ վարչության նոր պետ կնշանակվի […]

Նոր առաջարկներ՝ կապված ծխելն արգելելու հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե […]

Ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն մենք տեղեկացանք, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։ Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչեւ տարեվերջ՝ ոչ […]

ԻՊ-ը փորձել է ահաբեկչություն կազմակերպել նաև Հայաստանում. Ժողովուրդ

Պարզվում է` «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի