17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լուրջ «բանդա» է բացահայտվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ ընթացքում Երևանում կազմակերպվել է 15 նման վթար, և այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել […]

Երիտասարդ կանանց է հավաքագրել Հայաստանից եւ Ղարաբաղից, տարել Դուբայ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Բավական Խաչատրյանի հերթական գործով բերված բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: 1977 թվականին ծնված Բավականը մեկ այլ գործով, բայց նմանատիպ մեղադրանքով դեռ 2014 թվականի մայիսի 31-ին դատապարտվել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ըստ այդ դատական ակտի՝ Բավականը, […]

Անձնական ծաղրածուի կարգավիճակ. Ժամանակ

Այսօր շատ հապճեպ հրավիրված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ներման մասին օրենքի նախագծին, և այն մտավ ԱԺ օրակարգ: Առաջիկայում այն կքննարկվի և կընդունվի, քանի որ ՀՀԿ-ականները կողմ կքվեարկեն այս նախագծին, որքան էլ որ այն վիճահարույց լինի: Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը ճգնում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել նրան, որ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, […]

Ժամանակն է հիմնովին մաքրելու. Հայկական Ժամանակ

Ոստիկանությունում կադրային վավախությունները շարունակվում են: Թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյսւնի հրամանով Չարբախի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Ֆիշյանը: Տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը: Մինչ այդ Ֆիշյանը զբաղեցնում Էր պետի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Չարբախի ոստիկանապետի պաշտոնը մի քանի օր թափուր Էր: Ոստիկանապետի հրամանով՝ պետի պաշտոնը […]

Ինչու է Ալիեւը շտապում. խնդիրներ կան. Հայկական Ժամանակ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնե­լու մասին: Արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2018 թ. ապրի­լի 11-ին: Այնինչ նախագահական հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանական ընդդիմությունը քննադատում Է Ալիեւի այս քայլը եւ կարծում, որ սրանով Ալիեւը նպա­տակ ունի առաջ անցնել զարգացումներից, չորրորդ անգամ ընտրվել նախագահ, այսպիսով եւս […]

Հայաստանի ճանապարհի հարցը փակեցին. Մոսկվան պայման է դնում.«Հայկական ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ […]

ՀՀ-ն դարձել է ՌԴ-ից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխող «խողովակ».«Հայկական ժամանակ».

«Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:   Ըստ այդ տեղեկանքի՝ 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով և կազմել 1 մլրդ 64 մլն դոլար:   Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած […]

5 տարի հետո խաղողագործության ոլորտում լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016–ի 7 մլն–ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%–ով: Վիճակագրական տվյալներն են փաստում: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն […]

Արթուր Բաղդասարյանն աշխատանքից ազատել է «գործադուլ» արած աշխատակիցներին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում […]

Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից.«Հրապարակ»

«Երեկ տեղեկացանք, որ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին են պարտադրել ազատման դիմում գրել։ Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է՝ միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի՝ Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդիների ընկերն է։ Արարատի մարզպետի և նրա եղբոր՝ Ավշարի Գրիգորյանների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի