08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Զուգարանի թղթի բարեգործական հավաք. Հայկական Ժամանակ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Restart նախաձեռնությունը Երեւանում հետաքրքիր բողոքի ակցիա է կազմակերպում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է  «Զուգարանի թղթի բարեգործական հավաք ԵՊՀ-ի համար» Events, որտեղ նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հավաքվել Երեւանի պետական համալասարանի բակում եւ հայտնել իրենց դժգոհությունն այն բանի համար, որ Մայր բուհի զուգարաններում բացակայում են զուգարանի թղթերը:

«Հարգելի ԵՊՀ ուսանողներ, ԵՊՀ Restart նախաձեռնությունը կազմակերպում է զուգարանի թղթերի բարեգործական հավաք, քանի որ ուսանողների վարձավճարները բավարար չեն ուսանողի համար տարրական հիգիենիկ միջավայրի ստեղծման համար: Խնդրով մտահոգ ուսանողները կարող են վաղը 12։00-15։00 Երևանի Պետական համալսարանի գրադարանի բակում իրենց ներդրումը ունենալ զուգարանի թղթեր բերելով, որ կարող եք թողնել ԵՊՀ Գրադարանի դիմաց դրված արկղի մեջ»,- ասաված է հայտարարության մեջ։

Մոտ 70 հոգի արդեն ցանկություն է հայտնել մասնակցել ակցիային:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ