26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռիսկային է՝ Սերժ Սարգսյանը ապահովագրվում է. Ժամանակ

Անվտանգության խորհուրդը, նոր Սահմանադրությամբ և ԱԽ մասին նոր օրենքով, որը դեռ նախագիծ է, դե ֆակտո վերածվում է լոկալ կառավարության կամ, այսպես ասած, պաշտպանական կառավարության, որտեղ գերակայում են ուժային, անվտանգության, պաշտպանական ոլորտի գործառույթ իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ և մշակում պաշտպանական քաղաքականությունը: Այդ քաղաքականության առնչությամբ որոշումները պետք է կատարի կառավարությունը: ԱԽ-ն կարող է կայացնել այլ որոշումներ էլ, բայց դրանք կունենան խորհրդատվական բնույթ, այսինքն՝ կլինեն կատարման համար ոչ պարտադիր: Ինչի՞ համար է պետք պաշտպանական լոկալ կառավարությունը: Ինչո՞ւ հնարավոր չէ այդ քաղաքականությունը մշակել այսպես ասած սովորական կառավարության շրջանակում:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է, որ ԱԽ-ն գլխավորելու է վարչապետը, այսինքն՝ «սովորական» կառավարության ղեկավարը: Եվ ուրեմն, ինչո՞ւ նույն մարդու «տակ դնել» դե ֆակտո երկու կառավարություն՝ «մեծ» և «փոքր», կամ «քաղաքացիական» և «ուժային» կառավարություններ: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ երկուսից առնվազն մեկը չի ենթարկվելու, այսինքն՝ դե ֆակտո վերահսկելի չի լինելու վարչապետի համար:

Ասել կուզի, կառավարման նոր կարգի, նոր մոդելի մշակման գործընթացում ենթադրվում կամ դիտարկվում են զարգացման պլաններ, որտեղ այդ երկու կառավարություններից մեկը դե ֆակտո չի ենթարկվելու վարչապետին, և այդ իսկ պատճառով է ստեղծվում այսպես ասած երկրորդը՝ հակակշռելու համար:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ մեխանիզմն այն տարբերակի համար է, երբ վարչապետ, այդուհանդերձ, առաջադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ուրիշ անձ: Կամ, Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում նախարարների կազմն ընտրվում է ոչ նրա միանձնյա հայեցողությամբ, այլ արդեն որոշակի կոմպրոմիսներով, ինչի արդյունքը կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանն այդքան էլ անվերապահ կամ բացարձակ իշխանություն չունի կառավարության վրա և այդ իսկ պատճառով ձևավորում է կարևորագույն՝ անվտանգության ոլորտի իր փոքր կառավարությունը: Համենայնդեպս, անգամ եթե գործ ունենք գործադիր, այսպես ասած՝ երկշերտ համակարգի հետ՝ առավել հուսալիության ու կառավարելիության համար, դարձյալ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առաջացել այդպիսի հավելյալ պաշտպանիչ ֆունկցիոնալ շերտի անհրաժեշտություն:

Դա թերևս վկայում է, որ ինչքան էլ գործնականում գերիշխում է տպավորությունը կամ տեսակետը, որ վարչապետի հարցն այլևս փակ է, և կառուցվում է համակարգ Սերժ Սարգսյանի վարչապետության համար, այդուհանդերձ, այլ տարբերակի կամ սցենարի հավանականությունը դիտարկվում է առնվազն այն աստիճանի լրջությամբ, որ ձեռնարկվում են դրան պատրաստ լինելու այսպես ասած ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Կամ, անգամ երկաստիճան պաշտպանիչ շերտի պարագան հուշում է, թե Սերժ Սարգսյանը որքան է զուտ կառավարման էֆեկտիվության առումով ռիսկային համարում իր վարչապետության տարբերակը կամ պլանը:
  Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ