Համալսարանը դատի է տալիս ուսանողներին. Ժողովուրդ
Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատտրանում: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը: Թերթի տեղեկություններով՝ նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ:
Ավելին՝ բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի եւ եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Արսեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: