Առողջապահության նախարարը մեռնելը 30-40 տարով հետաձգել է. Հայկական Ժամանակ
Առողջապահության նախարար Լեւոն Այթունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ բավականին երկար ժամանակ ծխել է, եւ մի օր ուղղակի առավոտվանից դադարել է ծխել: Անդրադառնալով Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «Առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», Ալթունյանը կատակեց, որ մեռնելը մի 30-40 տարով հետաձգել է: Հարցին՝ պետբյուջե լցնելու միջոց չէ հասարակական վայրերում ծխելու համար սահմանված նման բարձր տուգանքները, նա պատասխանեց.
«Դուք գիտեք, եթե մենք էժանացնենք տուգանքները, դա պետբյուջե լցնելու միջոց կլինի, որովհետեւ եթե տուգանքը բարձր է՝ դա արգելելու միջոց է, եթե ցածր է՝ դա ինչ-որ սւռեւտրի առիթ է. մի քիչ փող տանք, որ կարողանանք ծխել: Մենք փորձել ենք գնալ ծխելը վերացնելու ուղով»: Դիտարկմանը՝ պետք է հաշվի առնել ժողովրդի աշխատավարձի չափը նման ահռելի տուգանքներ դնելուց առաջ, նախարարը նշեց.
«Խորհրդարանն այդ ամեն ինչը հաշվի է առնում, մենք ընդամենն ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն ենք ցույց տալիս»: Տուգանքների այդ չափից հետ կանգնելու համար էլ, նախարարն ասաց, որ նախարարությանը չի հակադրվում հանրությանը: «Մենք առաջարկում ենք հանրությանը մի ճանապարհ եւ էն ճանապարհը, որը խորհրդարանը կընդունի, կլինի այն ուղեցույցը, որով կշարժվի նախաոսրությանը»,- ասաց նա: Դիտարկմանը՝ պատգամավորների մեծ մասը ծխող է եւ դժգոհում է տուգանքի չափերից ասաց. «Իհարկե, ծխողները պետք է դժգոհեն, չծխողները պետք է ուրախանան»: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հասարակական վայրերում ծխելու համար տուգանքներ է սահմանել, որի չափերը տատանվում են 50-700 հազար դրամի սահմաններում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: