23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատրաստվենք ռեալ պատերազմի. 168 Ժամ

«Դուք նայեք, թե ո՞վ է Իլհամ Ալիևը. նա Ադրբեջանի նախագահն է, բայց, բացի դրանից՝ նա գլխավոր հրամանատարն է, նա զորավար է, նա ընդհանուր Մերձկասպյան թուրքերի գլխավոր հրամանատարն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսլեով Ադրբեջանի նախագահի վերջին՝ Երևանը գրավելու վերաբերյալ արած հայտարարության մասին: Վ. Վարդանովի խոսքով՝ Իլհամ Ալիևի […]

Վտանգավոր զգուշացում ԱՄՆ-ից. Հայկական Ժամանակ

ԱՄՆ-ն ծանուցել է Հայաս­տանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոց­ների թիրախում հայտնվե­լու վտանգի մասին:   Այս մասին «Հժ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում ԱՄՆ դեսպանատնից: «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ըն­կերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքնե­րի դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում: […]

Մեհրիբան Ալիեւայի հիշողությունը թարմացնել է պետք. Իրավունք

Ադրբեջանի պաշտպանության նախա­րար Հասան Զաքիրովը հավաքել է իր գեներալներին եւ հրահանգել՝ նախա­պատրաստվել իրենց ղեկավարի հրա­հանգներն իրականացնելու գործողություններին: Այս մասին նշում է գրող, հրա­պարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր Ռուզան Ասատրյանը եւ հավելում. «Այս Զաքիրով կոչվածը մո­ռացել է Իրանի ՊՆ-ի խոստովանությունը, որ եթե պարսիկներն իրենց չօգնեին, հա­յերը կմտնեին Բաքու»: Մտավորականն այնուհետեւ ընդգ­ծում է, որ հավատում է մեր զինուժին, […]

Սերժ Սարգսյանը յուրահատուկ վերաբերմունք ունի կանանց հանդեպ. Հրապարակ

Թերթի տեղեկություննե­րով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավա­րությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով: Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ- ական, Ղարաբաղից եւս կանայք կլինեն. Արթուր Թովմասյանի եւ Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը եւս հրավերք է ուղարկել: «Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք […]

Բարձը կդնեմ որդուս բերանին, կխեղ­դեմ. Ժողովուրդ

«Ազատության» հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմ­բակցության պատգամավոր Վպրդան Ղուկասյանն ասել է. «Իմ որդին ինչ որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ: Բայց իմ տղան ի՞նչ է արել, ես զզվում եմ այն ծնող­ներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում: Այ, կան, չէ, երես առած, հաբռգած, ամենաշատը ես […]

Արմեն Սարգսյանը զարմացրել է Շարմազանովին. Առավոտ

«Տարբեր հարցերի շուրջ ենք խոսել: Նաեւ հաճելիորեն զարմացել, պարոն Արմեն Սարգսյանը բացի լուրջ, ֆունդամենտալ, գիտական իր կարողություններից, դիվանագիտական փորձից՝ նաեւ ֆուտբոլասեր է: Ես էլ եմ ֆուտբոլասեր, սա եւս մեկ պատճառ է նրան դրական վերաբերվելու: Սա, իհարկե, հումորով»,-թերթի հետ զրույցում Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմւսգանովը: -Պարոն Շարմաղանով, նա­խագահի թեկնածու Արմեն Սարգսյանի […]

Պատերազմի շանտաժի տակ՝ Սերժ Սարգսյանի ինտենսիվ հաշվարկը. Ժամանակ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ զինուժի հրամանատարները երևի օսմանյան ապտակ չեն տեսել: Էրդողանը այդ մասին հայտարարել է ի պատասխան զգուշացման, որ թուրքական զորքերը Սիրիայի տարածքում քրդական Մինբիջ մտնելու դեպքում կստանան պատասխան հարված: Ամերիկա-թուրքական հարաբերությունը հասել է լարվածության գագաթնակետին, և դա խոստովանում են նաև երկու երկրների դիվանագետները: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է անգամ, որ այդ […]

Վտանգավոր է դառնում. Հրապարակ

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը վերահաստատել է Արամ արք. Աթեշյանին որպես Կ. Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի կողմից վերջին մի քանի օրերին արված հայտարարությունները, որոնք ըստ էության պաշտոնական կերպով փոխանցեցին Թուրքիա պետության կեցվածքը հարցի առնչությամբ այլ ելք չէր թողնում, քան վերահաստատել այն, որ պատրիարքարանը վերադառնում է մեկ տարի […]

Իրանի անակնկալ ապտակը. Ժողովուրդ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երեկ բացսւհայտել է ՀՀ իշխանությունների կեղծիքները: Մասնավորապես նա անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրին՝ բաց տեքստով հասկացնելով, որ այն մինչեւ այժմ կյանքի չի կոչվել ՀՀ իշ­խանությունների կողմից նախաձեռնո- ղականության բացակայության պատճառով: «Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է […]

Շրջադարձ Արցախյան հարցում. Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին եւ նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին: Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը եւ կոչ արվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի