18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի. 168 ժամ

«Նույնիսկ, առանց Ամերիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երեւանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես […]

Ոստիկանությունը Երեւանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. ՀԺ

««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երեւանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ եւ երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները: Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը […]

Աժ-ում կոնյակի բույր էր տարածվել. «սիրտը շահելու» գործընթաց էր. Հրապարակ

«ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն եւ բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։ Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի […]

Կենացները թանկանում են. Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի եւ դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երեւանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները: Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, […]

Ով է լինելու առաջին տիկինը. Իրավունք

Այն օրվանից, ինչ ՀՀԿ-ի կողմից աոաջարկ եղավ դեսպան Արմեն Սսւրգսյանին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է լինելու առաջին տիկինը՝ ապագա ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի կինը: Անդրադառնալով այս չարչրկված թեմային՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը զարմացած ասաց՝ մեր Սահմանադրության մեջ առաջին տիկին չկա: Իհարկե  չկա, սա ֆեմինիստների […]

Կառավարության շենքը՝ հյուրանո՞ց. Իրատես

Ապրիլից և վարչապետը, և նախագահը կունենան իրենց նոր նստավայրը: Բնականաբար, որտեղ վարչա­պետը, այնտեղ էլ վարչակազմը: Հարց է առաջանում’ իսկ ո՞վ է «նստելու» կառավարության ներկայիս շեն­քում: Այս պահին պետական կառույցների ղեկավարնե­րը համոզված են, որ կառավարությունը՝ վարչություն­ները, խորհրդականները, մի խոսքով՝ վարչակազմը, իր գործունեությունը կշարունակի ներկայիս շենքում, բայց, միևնույն ժամանակ, չեն էլ բացառում հակառա­կը, այն, որ վարչակազմն ամբողջությամբ […]

Աղվան Հովսեփյանի վերջնագիրը. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ կալանավորումները  ՀՀ քննչական կոմիտե­ում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղ­վան Հովսեփյանը եւ քննիչներին վերջնագիր ներկայացրել. «Ցավոք, առան­ձին ծառայողների կողմից […]

Ինչն է ստիպել 37-ամյա Գայանեին դստեր հետ կամրջից նետվել. Հայկական Ժամանակ

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ: Դերոբի վայրում աշխատող իրավապահները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել նշե­լով, որ այս փողում ասելու ոչինչ չունեն:  Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել: Մեզ հաջողվեց պարզել, որ Գայանեն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: […]

Թալանել են Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարին . Ժողովուրդ

Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկա­նող ընկերությունների շուրջ դատա­կան քաշքշուկները շարունակվում են: Օրաթերթին հայտնի դարձավ որ «Ֆլեշ Մոտորս» ԱՊԸ-ն դատի է տվել «Լիվը» ՍՊԸ-ին՝ պահան­ջելով կես միլիոն դրամ: Ըստ էության Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերու­թյունը համապատասխան վառելիք է մատակարարել ընկերությանը, իսկ ըն­կերությունը քցել է գործարարին՝ չտա­լով գումարը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Մինչեւ ապրիլ նրան առանց կարագի կուտեն. Ժամանակ

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ. «Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի