23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կենացները թանկանում են. Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի եւ դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երեւանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները: Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, […]

Ով է լինելու առաջին տիկինը. Իրավունք

Այն օրվանից, ինչ ՀՀԿ-ի կողմից աոաջարկ եղավ դեսպան Արմեն Սսւրգսյանին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է լինելու առաջին տիկինը՝ ապագա ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի կինը: Անդրադառնալով այս չարչրկված թեմային՝ գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը զարմացած ասաց՝ մեր Սահմանադրության մեջ առաջին տիկին չկա: Իհարկե  չկա, սա ֆեմինիստների […]

Կառավարության շենքը՝ հյուրանո՞ց. Իրատես

Ապրիլից և վարչապետը, և նախագահը կունենան իրենց նոր նստավայրը: Բնականաբար, որտեղ վարչա­պետը, այնտեղ էլ վարչակազմը: Հարց է առաջանում’ իսկ ո՞վ է «նստելու» կառավարության ներկայիս շեն­քում: Այս պահին պետական կառույցների ղեկավարնե­րը համոզված են, որ կառավարությունը՝ վարչություն­ները, խորհրդականները, մի խոսքով՝ վարչակազմը, իր գործունեությունը կշարունակի ներկայիս շենքում, բայց, միևնույն ժամանակ, չեն էլ բացառում հակառա­կը, այն, որ վարչակազմն ամբողջությամբ […]

Աղվան Հովսեփյանի վերջնագիրը. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ կալանավորումները  ՀՀ քննչական կոմիտե­ում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղ­վան Հովսեփյանը եւ քննիչներին վերջնագիր ներկայացրել. «Ցավոք, առան­ձին ծառայողների կողմից […]

Ինչն է ստիպել 37-ամյա Գայանեին դստեր հետ կամրջից նետվել. Հայկական Ժամանակ

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ: Դերոբի վայրում աշխատող իրավապահները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել նշե­լով, որ այս փողում ասելու ոչինչ չունեն:  Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել: Մեզ հաջողվեց պարզել, որ Գայանեն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: […]

Թալանել են Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարին . Ժողովուրդ

Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկա­նող ընկերությունների շուրջ դատա­կան քաշքշուկները շարունակվում են: Օրաթերթին հայտնի դարձավ որ «Ֆլեշ Մոտորս» ԱՊԸ-ն դատի է տվել «Լիվը» ՍՊԸ-ին՝ պահան­ջելով կես միլիոն դրամ: Ըստ էության Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերու­թյունը համապատասխան վառելիք է մատակարարել ընկերությանը, իսկ ըն­կերությունը քցել է գործարարին՝ չտա­լով գումարը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Մինչեւ ապրիլ նրան առանց կարագի կուտեն. Ժամանակ

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ. «Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ […]

Արմեն Ամիրյանի խնդիրը չի, առաջին տիկնոջն էլ հանգիստ թողեք. Հայկական Ժամանակ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով «Կույ­րերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ին, նշեց, որ մշակույթի նա­խարարությունը միայն պրոֆեսիո­նալ կոլեկտիվներին է ֆինանսավո­րում, իսկ «Կույրերի միավորում երաժշտական կոլեկտիվ»-ը սիրո­ղական մակարդակի է: Այն հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք երգչախմբին պետական կարգավի­ճակ տալ, նախարարն ասաց, որ սի­րողական մակարդակի երգչախում­բը չի կարող պետական կարգավի­ճակ ստանալ. «Անգամ, եթե մենք այդ երգչա­խումբը համարենք պրոֆեսիոնալ, ապա […]

Սովից երեխաներ են մահանում. «Սուրբ Աստվածա­մայր» բժշկական կենտրո­նի տնօրենի սահմռկեցուցիչ բացահայտումը. Հայկական Ժամանակ

Երեւանի «Սուրբ Աստվածա­մայր» բժշկական կենտրո­նի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, օրերս պատասխանելով իր ղեկավարած հաստատությունում լքված նորածնի մասին թերթի հարց­մանը, անդրադարձավ նա­եւ երեխաների թերսնուցման խնդրին ու դրա ան­դառնալի հետեւանքներին՝ վեր հանելով սահմռկեցու­ցիչ իրականությունը: Բժշկի խոսքով, լինում են դեմքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: Նա, սակայն, չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել: […]

Արմեն Սարգսյանը անգլիական ձեւով հրաժարվել է. Հրապարակ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնա­ծու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը երեկ Գյումրիում Էր: Ասում են՝ նախագահի թեկնածուն օրը հատուկ էր ընտրել Գյումրի այցելելու համար: Տյառնըն­դառաջի նախօրեին ցանկությունը մեծ է եղել Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վա­ռելու եւ, հավանաբար, երազանք պահելու: Առանց թիկնապահների Գյումրի այցելած Արմեն Սարգսյա­նը հրաժարվել է Գյումրու քաղաքապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի