30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանը անգլիական ձեւով հրաժարվել է. Հրապարակ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնա­ծու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը երեկ Գյումրիում Էր: Ասում են՝ նախագահի թեկնածուն օրը հատուկ էր ընտրել Գյումրի այցելելու համար: Տյառնըն­դառաջի նախօրեին ցանկությունը մեծ է եղել Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վա­ռելու եւ, հավանաբար, երազանք պահելու: Առանց թիկնապահների Գյումրի այցելած Արմեն Սարգսյա­նը հրաժարվել է Գյումրու քաղաքապետի եւ Շիրակի մարզպետի ընկերակցությունից, կոռեկտ եւ անգլիական ձեւով մերժել է նրանց՝ խնդրելով մենակ թողնել իրեն, իսկ թե ժամանակ ունեցավ, կհանդի­պեն երեկոյան՝ թեյի սեղանի շուրջ:

Գերադասել է ավելի շատ շփվել քաղաքացիների, քան լրագրող­ների հետ: Հատկապես այս առիթից օգտվել են եկեղեցու մուրացիկները: Նա Էլ Գյումրվա բարբառով շփվել է հետները, լսել նրանց դժգոհությունները: «Ընտրվա՝ կգամ, չընտրվա՝ էլի կգամ»,- խոստացել է մուրացիկ կնո­ջը: «20 հազար դրամով 5 մոմ առավ, որ վառի»,- սա էլ մեզ հենց այնպես, կարծես, տեղեկացրեց մուրացիկ կա­նանցից մեկը: Նախագահի թեկնա­ծուն արհեստների եւ արվեստների քաղաքում նախընտրել է հանդիպել մտավորականներին՝ հասկանա­լու նրանց խնդիրները:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ