17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կենացները թանկանում են. Ժամանակ

Երեւանի քաղաքապետարանում ծավալված տեսարանի եւ դրա շուրջ զարգացումների շարքում քիչ ուշադրության արժանացավ այն, որ տեղի ունեցածում ՀՀԿ ավագանու քայլերը դատապարտած քաղաքական քիչ ուժերի շարքում էր ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ Երեւանի կազմակերպությունը, որը, անընդունելի համարելով ԵԾ ակցիան, այդուհանդերձ դատապարտեց բռնությունը, որ կիրառել էին Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները:

Առանձին վերցրած՝ ՀՅԴ արձագանքը գուցե չլիներ մեծ ուշադրության արժանի, բայց այն հետաքրքիր կերպով է տեղավորվում ՀՀԿ հանդեպ Դաշնակցության վերջին շրջանի դիրքորոշումների համատեքստում:

Մասնավորապես, ՀՅԴ-ն բարձրացնում էր ռեյտինգային ընտրակարգի հարցը, որը ՀՀԿ-ի համար պարզապես մահ կամ մեծամասնություն սկզբունքն է: Միեւնույն ժամանակ, ՀՅԴ-ն բավականին ակտիվ կերպով փորձում էր առաջ մղել միտքը, որ խորհրդարանական կառավարման անցումը չպետք է լինի ձեւական, եւ պետք է ակտիվ ու իրական քայլեր կատարել իրապես խորհրդարանական կառավարման անցնելու, այդ մոդելը կենսագործելու համար: Իսկ այստեղ բավականին հստակ է նկատվում ակնարկը Սերժ Սարգսյանին, որ նրա վարչապետությունը կնշանակի խորհրդարանական կառավարման մոդելը վերածել ձեւականության, քանի որ Սերժ Սարգսյան վարչապետի դեպքում իշխանությունը ըստ էության լինելու է անձնավորված:

ՀՅԴ-ն առայժմ կասկածի տակ չի դնում կոալիցիոն գործընկերությունը, սակայն վերջին շրջանի այդ մեսիջները եւ դրանց շարքում նաեւ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցածի հանդեպ արձագանքը ակնառու են դարձնում Դաշնակցության որոշակի մարտավարությունը:

Ինչո՞վ է այն պայմանավորված՝ խաղից դուրս մնալու մտահոգությա՞մբ, որ կարող է լինել ապրիլից հետո, թե՞ Դաշնակցությունն ապրիլից հետո ցանկանում է ստանալ ավելի լայն եւ հուսալի երաշխիքներ կամ գուցե փորձում է միաժամանակ պատրաստ լինել տարբեր սցենարների: Բոլոր դեպքերում ՀՅԴ գործողությունները բավականին հետաքրքիր են:

Մյուս կողմից՝ բացառված չէ, որ ՀՅԴ-ն փորձում է «որսալ պահը»՝ երկու իմաստով: Նախ՝ ակնհայտ է, որ արտաքին միջավայրը դարձել է չափազանց անկայուն, եւ բուռն ու թեժ զարգացումները ստացել են առավել մեծ դինամիկա, հատկապես Մերձավոր Արեւելքում, որը կարծես թե դառնում է նոր աշխարհակարգի երկունք: Իսկ այստեղ կա մի նրբերանգ՝ այդ տարածաշրջանում հայկական գործոնը բավականին ներկայացված է գերազանցապես Դաշնակցության ռեսուրսներով, պատմականորեն: Ըստ այդմ՝ ներկայիս իրավիճակում Հայաստանի իշխանության համար կարող է այդ ռեսուրսը լինել առավել պահանջված, եւ չի բացառվում, որ ՀՅԴ-ն փորձում է այդ ֆոնին էլ ավելացնել իր պահանջները իշխանության նկատմամբ:

Մյուս կողմից՝ կա նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության խնդիրը, եւ այդ առումով մեծ է հավանականությունը, որ այդ պլանի իրագործման դեպքում Սարգսյանը փորձելու է դրան տալ, այսպես ասած, համահայկական ընդգրկում՝ այդպիսով հակակշռելով Հայաստանում այդ պլանի լեգիտիմության խիստ ցածր մակարդակը: Դա նշանակում է, որ Սփյուռքում կպահանջվի լեգիտիմության շոշափելի մակարդակ, եւ այստեղ էլ նա ունի ՀՅԴ կարիքը, եւ թերեւս նաեւ այդ նկատառումով է բացարձակ մեծամասնությամբ ՀՀԿ-ն գնացել ՀՅԴ-ի հետ կոալիցիայի: Դաշնակցությունն ըստ երեւույթին նաեւ այդ համատեքստում փորձում է բարձրացնել իր աջակցության գինը»:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ