26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղվան Հովսեփյանի վերջնագիրը. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ կալանավորումները  ՀՀ քննչական կոմիտե­ում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղ­վան Հովսեփյանը եւ քննիչներին վերջնագիր ներկայացրել. «Ցավոք, առան­ձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը: Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որեւէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետեւ այդ երեւույթները մեր արժանապատվու­թյանն են վերաբերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երեւույթներն ուղղա­կի անթույլատրելի, անընդունելի եւ ան­հանդուրժելի են: …Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջները, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կեր­պարի վրա, ավելի լավ է թողեք, հեռա­նաք, մենք փոխարինող կգտնենք»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ