26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը զարմացրել է Շարմազանովին. Առավոտ

«Տարբեր հարցերի շուրջ ենք խոսել: Նաեւ հաճելիորեն զարմացել, պարոն Արմեն Սարգսյանը բացի լուրջ, ֆունդամենտալ, գիտական իր կարողություններից, դիվանագիտական փորձից՝ նաեւ ֆուտբոլասեր է: Ես էլ եմ ֆուտբոլասեր, սա եւս մեկ պատճառ է նրան դրական վերաբերվելու: Սա, իհարկե, հումորով»,-թերթի հետ զրույցում Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմւսգանովը:

-Պարոն Շարմաղանով, նա­խագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցու­թյան անդամների հետ հանդիպ­մանը Դուք եւ Աժ նախագահը ներկա չէիք եղել: Հանդիպել եք ավելի ուշ: Ի՞նչ տպավորություն­ներ ստացաք, ի՞նչ էիք ցանկա­նում լսել Արմեն Աարզսյանից, որը որ չգիտեիք:

-Այո, ես եւ պարոն Բաբլոյանը ներկա չենք եղել Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը, քանի որ Սլովակիայում էինք: Մի քանի օր առաջ Աժ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ ես հանդի­պում ունեցանք պարոն Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը բավականին կառուցողական էր: Շատ բաց, հրապարակային, աշխատանքային քննարկում էր, տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակում եղավ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ նա­խագահ Սերժ Սարգսյանի առա­ջարկությունն իրապես շատ կարեւոր էր: Ընտրված է թեկնածու, որն ունի տեսլական, պատկերացնում է Սահմանաղրական բարեփտխումների շրջանակնե­րում նախագահի նոր լիազորու­թյունների շրջանակում անելիքները, պետության առջեւ կանգ­նած մարտահրավերները, լսելու, ղիմացինին ընկալելու ունակու­թյուն ունի:

Եթե Արմեն Սարգսյանն ընդու­նի Սերժ Սարգսյանի առաջարկը եւ համաձայնի առաջադրել նախագահի պաշտոնում իր թեկնա­ծությունը, կարծում եմ նա կա­րող է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս արդյու­նավետ իրականացնել իր պար­տականությունները:

-Ասացիք, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հս­տակեցրիք Ձեր պատկերացումը, որ նախագահի պաշտոնում Ար­մեն Աարգսյանի թեկնածության առաջարկը թերեւս լավագույնն էր: Այսինքն՝ անկախ Ձեր տպա­վորություններից, միեւնույն է, լա­վագույնը չէի՞ք համարելու այդ աոաջարկը: Եթե Ձեզ ինչ-որ մի բան դուր չգար, պետք է հակա­ռակվեիք այդ թեկնածությանը:

-Էմոցիաները եւ այն ամենը, ինչը զգայական է, քաղաքական կատեգորիա չեն: Քաղաքական գործիչը պետք է պետական շա­հի նպատակահարմարությամբ առաջնորդվի, այլ ոչ թե իր զգայական տեսանկյունով: Նաեւ՝ ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հանրապետության նախագահի, ՀՀԿ նախագահի ցանկացած որոշում ինձ համար քննարկելի չէ: Ես անվերապահորեն վստա­հում եմ պարոն նախագահին, ընդունում եմ նրա որոշումները եւ այդ որոշումներն ի կատար ածողներից մեկն եմ: Եթե իմ կու­սակցության առաջնորդը գտել է, որ լավագույն թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ուրեմն, բնակա­նաբար, իմ քվեարկությունը չէր կարող այլ կերպ լիներ: Նաեւ նախագահ Սարգսյանի անձով եւ ազդեցությամբ է պայմանավոր­ված եղել իմ քվեարկությունը ՀՀԿ ԳԱ նիստում՝ հօգուտ Արմեն Սարգսյանի:       

Բայց երբ հանդիպեցինք Արմեն Սարգսյանի հետ, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահ Սարգսյանի ընտ­րությունը եւ առաջարկությունը շատ ճիշտ է: Հերթական ան­գամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում:

-Մարտի 2-ին խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նա­խագահին:  Արմեն Սարգսյանը դեռ հայտարարում է, որ հստակ որոշում չունի՝ կընդունի՞ Սերժ Աարգսւանի առաջարկը, թե՞ ոչ: Դուք էլ ասացիք՝ «եթե Արմեն Սարգսյանը համաձայնի…», կա՞ պատճառ, որ Արմեն Սարգսյանը չի համաձայնի, կհրաժարվի:

-Որոշում կայացնողն Արմեն Սարգսյանն է: Ինքն իր վերջնա­կան որոշումը կկայացնի հանրապետության նախագահի հետ մի­ասին: Ես կոռեկտ չեմ համարում ասել՝ պատճառ կա՞, թե՞ չկա: Բայց իմ տպավորությունն այն էր, որ հանրապետության նա­խագահի թեկնածուն հակված էր ստանձնել այդ պատասխանատ­վությունը: Գուցե խաբուսիկ է իմ տպավորությունը: Քանի դեռ պարոն Սարգսյանը չի հստա­կեցրել եւ հայտարարություն չի արել, կոռեկտ չէ, որ ես որեւէ բան ասեմ:

-Եթե Արմեն Սարգսյանը որոշի հրաժարվեւ Սերժ Սարգսյանի առաջարկից, ի՞նչ է այդ դեպքում լինելու, ՀՀԿ-ն ունի՞ «պահուստային» թեկնածու:

-«Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում: Մենք կարծում ենբ, որ ամեն ինչ կգնա այն սցենարով, որն ի սկզբանե նա­խատեսված է եղել: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի հանրային հանդիպումները բավական դրա­կան արձագանք են գտել:  Համենայնդեպս, եթե լրատվամի­ջոցներում եւ սոցցանցերում հա­մեմատության մեջ դնենք արձագանքները, ապա ակնհայտ է, որ դրականն անհամեմատ ավելի շատ է, բան բացասականը: Նա­եւ սա է ինձ թույլ տալիս ենթադ­րել, որ պարոն Սարգսյանը հակ­ված է ընդունել այդ առաջարկը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ