26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեհրիբան Ալիեւայի հիշողությունը թարմացնել է պետք. Իրավունք

Ադրբեջանի պաշտպանության նախա­րար Հասան Զաքիրովը հավաքել է իր գեներալներին եւ հրահանգել՝ նախա­պատրաստվել իրենց ղեկավարի հրա­հանգներն իրականացնելու գործողություններին: Այս մասին նշում է գրող, հրա­պարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր Ռուզան Ասատրյանը եւ հավելում. «Այս Զաքիրով կոչվածը մո­ռացել է Իրանի ՊՆ-ի խոստովանությունը, որ եթե պարսիկներն իրենց չօգնեին, հա­յերը կմտնեին Բաքու»:

Մտավորականն այնուհետեւ ընդգ­ծում է, որ հավատում է մեր զինուժին, հա­վատում է մեր զինվորների ոգուն ու մար­տունակությանը. «Հավատում եմ ձեզ, արցախցիների անկոտրում ոգուն, սփյուռքի սրտին եւ հոգուս աչքերով տեսնում եմ, եթե այս անգամ ազերիների ոհմակը փորձ անի խախտել պայմանավորվածություն­ների սահմանը, ապա Հայաստանը կվե­րադարձնի ոչ միայն Ստալինի կողմից նվեր ստացած մեր Գանձակն ու Նախիջեւանը, այլեւ՝ Մանթաշովի կառուցած նավթահորերը»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյա­նը շեշտում է. «Թող այս տողերը Մեհրիբան Ալիեւան աչքի անցկացնի, սանձա­հարի իր ամուսնու երեւակայությունը եւ հիշի, որ իրենցից առաջ Էլչիբեյը խեղդվեց Սեւանում…»:

 

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ