Սերժ Սարգսյանը յուրահատուկ վերաբերմունք ունի կանանց հանդեպ. Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով: Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ- ական, Ղարաբաղից եւս կանայք կլինեն. Արթուր Թովմասյանի եւ Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը եւս հրավերք է ուղարկել:
«Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տեւում, ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց թերթի աղբյուրը: Սակայն դա ամենը չէ. հանդիպումից հետո, նույն համբերատարությամբ, Սերժ Սարգսյանը նկարվում է բոլոր ցանկացողների հետ՝ հատ-հատ. «Պատկերացնում եք՝ 160-ից ավելի կին, բոլորն էլ ցանկանում են նկարվել, մի հատ դժգոհություն չի հայտնում»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: