24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

3-ամյա երեխայի պատանդառուն արդեն հասցրել է զրույց ունենալ քրեական հեղինակությունների հետ․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի hոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով կալանավոր Արգամ Հովիկյանին նոր մեղադրանք կառաջադրվի: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Սարգսյանը: Հովիկյանը հոկտեմբերի 30-ին ներխուժել էր «Մանուշակ» մանկապարտեզի տարածք եւ պահանջել նախկին կնոջը: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել էր […]

ԱՄՆ առաջարկ, որից հրաժարվել Հայաստանը չի կարող․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Այդպիսի այցերը ամենեւին արտառոց չեն, եւ այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերեւս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը: Մյուս կողմից, […]

ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն: Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին […]

Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի: Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերեւույթ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմեր: Առերեւույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես […]

Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել՝ մարտի 1-ի ցույցին մասնակցել, թե ոչ․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:  «ՀԺ»-ն երեկ փորձեց Սեյրան Օհանյանից ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է սույն տեղեկությունը: Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել, եւ ԶԼՄ-ները սուտ լուրեր են հորինում: […]

«Ծառուկյան» խմբակցությունը բոյկոտել է Խոսրով Հարությունյանին. վիրավորված են․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու […]

Յուվեցի Կարոյի փեսայի մահվան վարկածները. Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահներն այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում: Արդեն նրանցից մի քանիսին հրավիրել են հարցաքննության: Ինչպես պնդում են մեր […]

Արմեն Սարգսյանը կրկին կմեկնի արտերկիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը հանդիպեց ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ հանդիպումը հետաձգվում է: Պատճառն այն է, որ եւ՛ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չեն: Այս խմբակցությունների հետ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կկայանան մյուս շաբաթ, երբ նրանք կվերադառնան […]

Նախկին քաղաքապետի ռեստորանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել և տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել։ Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր […]

Որտեղի՞ց էդքան փող կանանց գաղութի պետին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երեւում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից: Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի