26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

5 տարի հետո խաղողագործության ոլորտում լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնելու.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016–ի 7 մլն–ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%–ով: Վիճակագրական տվյալներն են փաստում:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն դեր ունի:

«Գինու շուկա մտան անծանոթ, բայց հարուստ խաղացողներ՝ ստեղծելով նոր, բարձր որակի գինիներ: Դրանք են՝ «Կարաս», «Կուր», «Ձորափ», «Արմենիա» եւ այլն: Սա ստիպեց, որ կոնյակ եւ ավանդական գինի արտադրողները ներդրումներ անեն: 6–7 ընկերություններ վերազինվեցին: Ավանդական, էժան գինի արտադրողները թեքվեցին դեպի ավելի լուրջ արտադրանքների»,– ներկայացրեց միության նախագահը:

Փոքր արտադրողները, տեսնելով, որ շուկայում լուրջ մրցակցություն է, իրենք եւս սկսեցին ապրանքի որակին ուշադրություն դարձնել:

«Արտադրանքի քանակը չէին կարող փոխել, աշխատեցին որակի վրա: 15–16 ընկերություններ լուրջ քայլերով առաջ են գնում»,– մատնանշեց Ավագ Հարությունյանը:

Ձեռքբերումների կողքին գինեգործը շտապում է նաեւ անհանգստությունը հայտնել՝ հանրապետությունում խաղողի արտադրության ծավալներն են քիչ: Այս տարի խաղողը քիչ կլինի: Հարությունյանը նկատեց, որ խաղողի ծավալներից ելնելով՝ հավելագրումներ այլեւս չեն լինի:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ