25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոտ 300 քրեական հեղինակություն ժամանում են Հայաստան. Հրապարակ

«Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանեւսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։

Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, Մովսես Ներսիսյանը, ում հետո սպանության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է կազմակերպիչը՝ Իսրայել Սարգսյանը։ Այս տարի լրանում է Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարին։ Նրա հիշատակը հարգելու են գալու քրեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից եւ Լիբանանից։ Ընդհանուր՝ մոտ 300 հոգի։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Չեչնիայից ժամանողների մեջ կան Ռամզան Քադիրովի շրջապատի մարդիկ։ Հայաստանյան քրեաօլիգարխիկ «ներկապնակից» Թեւոսիկի եղբոր «տարուն» թերեւս կմասնակցեն նաեւ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, Լիսկան՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ բոլոր նրանք, ովքեր մոտ են Թեւոսիկի հետ։ Հայաստան ժամանած հյուրերը կհանգրվանեն հիմնականում «Մարիոթ» եւ «Ռեդիսոն բլու» հյուրանոցներում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ