22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը. Հայկական ժամանակ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շենքի մի մասը ապամոնտաժվում է: Համալիրի տարածքում շինարարական մեծ տեխնիկա է կուտակված:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի այցի ժամանակ թեպետ ձյուն էր տեղում, բայց շինարարները մեծ թափով աշխատում էին: Եռահարկ շենքի գրեթե մեծ մասը քանդվում է, հանվել են ապակիները, իսկ տեխնիկայի գործադրմամբ քանդվում էին հենասյուները («բալկա»): Շենքին կից արդեն վեր են խոյանում նոր սյուները՝ տպավորություն է, որ շենքն ընդլայնվում է: Տարածքում որևէ ցուցանակ չկա, թե ինչ է կառուցվում տեղում: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ