16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության առաջին հարկում սրճարան է աշխատեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում:

Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերեւա. ձեւակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է: «Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակեպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որեւէ մեկի վերաբերյալ դեռեւս որեւէ դրական որոշում չի կայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ