Վարդան Օսկանյանը հույսը կտրած մեկնել է երկրից․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորը Հայաստանում` ընտանիքի հետ անցկացրած Վարդան Օսկանյանն այս օրերին կրկին ԱՄՆ է մեկնել: Հիշեցնենք` նա դասախոսում է Ֆլետչերում, գիրք է գրում, Հայաստան կվերադառնա մի քանի ամսից` գրքի շնորհանդեսը կազմակերպելու: «Համախմբում» կուսակցությունը ֆորմալ կա, սակայն չի գործում. գնալուց առաջ նա «զինակիցներին» ասել է` որեւէ սպասում չունենաք, ֆորս-մաժոր չի լինի մինչեւ ապրիլ․ «Ամեն բան գծած է, իրենք իշխանությունը կկիսեն միմյանց միջեւ»: Ըստ մեր աղբյուրի՝ ՕՐՕ-ի ու Սեֆիլյանի կոչով ստեղծված դիմադրության շարժման մասնակիցները հույս են կապել ԵՄ համաձայնագրի հետ կապված ռուսական դեմարշի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում