14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կավալը Գերմանիան «արենդայով» վերցրել է. Փաստ

Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ եւ Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200000 եվրո է ստանում: Շեշտում ենք՝ միայն վարձավճարից եկամուտը կազմում է 200000 եվրո: Եվ դա այն մարզպետը, ով առանձնապես աչքի չի ընկել իր հարստությամբ, համեմատաբար «համեստ» է եղել:

«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում եւ Համբուրգում: Նրանց մասին տեղեկությունները՝ լուսանկարներով, կհրապարակենք առաջիկայում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ