24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Շանտղություն. Ժողովուրդ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբնական շրջանում ջանում էր հնարավորինս ինքնատիպ երեւալ եւ խոսելով առկա խնդիրների մասին` իրավիճակը նկարագրելու համար դիմում էր ժողովրդական բանահյուսությանը: Այդ շարքից էր սննդամթերքի անվտանգության մասին նրա հայտարարությունը, որը բավական լայն արձագանք ստացավ: «Ուղղակի դա շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ […]

Ինչպես կանխել պատերազմը. 168 Ժամ

Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձեւավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական […]

Սերժ Սարգսյանը կարող է չլարվել. Ժամանակ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկ­նի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղե­կավարների տարեվերջյան ոչ պաշտոնական հավաքին: Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցն, ըստ երևույթին, իր՝ այսպես ասած բովանդակային հագեցածության և լարվածու­թյան տեսանկյունից թերևս գտնվում է ոչ բարձր աստիճա­նի վրա, թեև, խոշոր հաշվով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցերը մշտապես առաջաց­նում են լարված սպասումներ: Այսօր տեղի ունենալիք այցից […]

Զգուշացնում է 2018թ.-ի համար. Ժամանակ

«Գների վերջին բարձրացումները և սպասվող գնաճն այն պարագայում,  սպասվող գնաճն այն պարագայում, երբ իշխանությունները չեն նախատեսում կենսաթոշակների և բյուջետային համակարգի ներկայացուցիչների զգալի հատվածի վարձատրության չափի աճ, կհանգեցնեն 2-3 տոկոսային  կետով աղքատության մակարդակի աճին, եթե իշխանությունները կողմից չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր ու հասցեագրված սոցիալական քաղաքականության միջոցներ։ Իշխանությունները դեռ 2018թ բյուջեն հաստատելիս պետք է հանդես գային այդ հայտարարությամբ, […]

Սաթիկ Սեյրանյանը կառաջադրվի. Հայկական Ժամանակ

Հեռուստահամեկնաբան, լրագրող սաթիկ Սեյրանյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը` Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում […]

Ներում կշնորհվի ցմահ դատապարյալներին. Ժողովուրդ

Թերթի տեղեկություներով’ ՀՀ մի շարք քրեակատարողական հիմ­նարկներում այս օրերին տեղեկություն­ներ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում: Ըստ տա­րածված խոսակցությունների՝ քրեակա­տարողական հիմնարկի ղեկավարությու­նից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտ­յալի դեպքում հնարավոր կլինի ներում […]

Սերժ Սարգսյանը ուշագրավ խաղաքարտ բացահայտեց. Ժամանակ

Ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ այցելելով ԱԱԾ, Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ելույթում բավականին ծավալուն անդրադարձ է կատարել ահաբեկչության դեմ պայքարին: Հետաքրքիրը, սակայն, գուցե ոչ այնքան ծավալուն անդրադարձն է, որքան, կարծես թե, աննախադեպ բաց անդրադարձը, որում Սերժ Սարգսյանը կոչ է անում բազմապատկել զգոնությունը Հայաստանը հնարավոր ահաբեկչական գործողություններից զերծ պահելու համար: Սերժ Սարգսյանը բավականին բաց, աննախադեպ բաց […]

Նոր զենք. Հայկական Ժամանակ

Հայաստանը հետաքրքր­ված է Հնդկաստանից մարտադաշտում կիրառ­վող ռադարների եւ հեռահար հրետանու համար նախատեսված սպառա­զինության ձեոքրերմամբ: Այս մասին հայտնում է հնդկական Hindustan Times գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ Հնդկաստանը մտադիր է 2018-ին մեծացնել սպառազինության արտահանման ծավալ­ները: Երկիրը ուղղաթիռների, ռադարների, տանկերի, հրթիռների մատակարարման ուղղությամբ բանակ­ցություններ Է վարում Սաուդյան Արաբիայի, Յորդանա­նի, ԱՄԷ-ի, Մյանմայի եւ Հայաստանի հետ: Նկատենք, որ Հայաստանը […]

Առողջություն ցանկանանք նախագահին. Հրապարակ

ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը համամիտ է կուսակիցների հետ. «Այո, մեր նախագան անփոխարի­նելի է»: Որքան մոտենում է ապրի­լը, Հանրապետականի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված վարչապետ դառնալու խնդրագրերը դառնում են հաճախակի, պարբերաբար մի խումբ իշխանականներ բարձրաձայնում են այդ մասին: Երեկ այս եւ այլ հարցերի շուրջ թերթը զրուցեց Սեյրան Սարոյանի հետ: -Այո, մեր նախագան անփոխա­րինելի ա, էսքան բան […]

Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականները Հայաստանում են. Հրապարակ

Դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից՝ մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական՝ 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը: Թերթի տեղեկու­թյուններով՝ քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել՝ 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան:   Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի