19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առողջություն ցանկանանք նախագահին. Հրապարակ

ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը համամիտ է կուսակիցների հետ. «Այո, մեր նախագան անփոխարի­նելի է»: Որքան մոտենում է ապրի­լը, Հանրապետականի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված վարչապետ դառնալու խնդրագրերը դառնում են հաճախակի, պարբերաբար մի խումբ իշխանականներ բարձրաձայնում են այդ մասին: Երեկ այս եւ այլ հարցերի շուրջ թերթը զրուցեց Սեյրան Սարոյանի հետ:

-Այո, մեր նախագան անփոխա­րինելի ա, էսքան բան անում ա, չե՞ք տենում, որ անփոխարինելի ա: Ո՞ւմ մտքով կանցներ, բայց տեսաք՝ տա­րավ Եվրոպա մեզ մտցրեց: Մենք ինչ որ ուզում ենք, այսինքն՝ մեր ազգու­թյան կեսը, ով արեց, մեր նախագան արեց, տեսեք՝ Եվրոպա տարավ:

-էն մյուս կեսն էլ Ռուսաստան էր ուզում:

-Հա, չգիտեի՞ք: Մեր բախտը բերե, որ մենք ըտենց մուդռի նախագա ունենք: Բերեք սիրենք մեր ղեկավա­րությանը, վերջապես դառնանք ազգ: Մենք միշտ մեր ղեկավարությանը չենք սիրել, դրա համար էլ միշտ տուժվել ենք: Մենք ունեցանք ապրիլյան պատե­րազմ, մարդկային ու տարածքային կորուստներ:

-Ղեկավարությանն ինչի՞ համար սիրենք, պարոն Սարոյան: 

-Ամեն ինչի: 

-Դուք շփվո՞ւմ եք մարդկանց հետ, գիտե՞ք ինչ տրամադրություններ կան երկրում եւ, մասնավորապես՝ իշխանությունների նկատմամբ: 

-Ո՞նց չեմ շփվում, լսի, ես տնտեսության մասին չեմ խոսում, ուրեմն կա ավելի մեծ, գլոբալ խնդիրներ, դա անվտանգությունն է մեր պետության, որը մեր նախագան պատվով է իրականացնում: Գնա լյուբոյ ժողովրդին հարցրա՝ մեր ժողովուրդը պատրաստ ա սոված մնա, բայց՝ չոր աչքով, մենակ իրանց երեխու մատը փուշ չմտնի: 

-Բայց չէ՞ որ այդ նախագահի պաշտոնավարման ընթացքում մենք ունեցանք ապրիլյան պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ:

-Դու պատերազմը չգիտես որն ա, փոքր ես եղել, չես հիշում, պատե­րազմը դաժան բան ա:

-Պարոն Սարոյան, ապրիլին մենք զոհեր ունեցանք, պատե­րազմն էլ ո՞նց է լինում:

-Աաաա, սարքիք եսիմինչ՝ ապրիլյան պատերազմ, ապրիլյան պատերազմ, թուրք էր՝ հարձակվավ, մռթին կերավ ու վազավ՝ ռուսից դա­դար խնդրեց:

-Մենք էլ էդքան կորուստներ ունեցանք:

-Դե լավ, ոչ մի բան էլ չենք կորց­րել, գնա նայի, էդ դիրքերը տես՝ գո­նե մի գյուղ տվե՞լ ենք: Հա, դու ճիշտ ես, մի զինվորի կորուստն էլ ցավալի ա, բայց ինչ արած, պատերազմը չի պրծե:

-Մի բլուր ենք տվել նաեւ:

-Ոչ մի բան էլ չենք տվել, ուրեմս հիշի, եթե մեծամասշտաբ կռիվ սկսի, էդ դիրքերը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի, մի րոպեում սաղ կարանք վերցնենք:

-Այսինքն՝ մի օր էլ կարող ենք Ստեփանակերտը տալ, մեկ է ՝ երբ ուզենանք, , կռվով հետ կբերենք հա՞:

-Էդ քո ասածը հաշիվ չի, եթե իմ կարծիքն ես հարցնում, ուրեմն իմ կարծիքի հետ հարմարվի: 

-800 հեկտար ստրատեգիական տարածք չե՞նք տվել: 

-Նախ, ո՞վ հաշվեց, որ 800 հեկտար էր:

-Սերժ Սարգսյանն էլ է ասում:

-Դե պտի մի բան ասեր, Ադրբեջանը հո չէ՞ր կախվելու, ուզած- չուզած՝ պտի կռիվ սարքեր, դա քաղաքականություն ա, հասկանո՞ւմ ես, էլի մեր նախագան էնքան մուդռի մարդ ա, որ կարա ճիշտ ժամանակ ճիշտ բան խոսա, որ հանգստացնի, խախանդացնի: Հիմա որ մենք հելնեինք ասեինք՝ տեսաք մենք ձեր գլխին ինչ արեցինք, գրգռեինք, էլի՞ կռիվ սկսեինք, մենք օդի մեջ մի թիվ ենք ասել, որ պրծնի թեման գնա:

-Թեման չի ավարտվել, Թսւլիշում այսօր մարդ չի ապրում:

-Էդ անվտանգության համար ա, գիտեք, որ սրված ա վիճակը, ինչի համար տանենք ժողովրդին նորից քցենք կրակը: Ես Էլի եմ ասում՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում ա՝ էս պատերազմի մեջ մեր անվտանգու­թյունը պահի:

-Հիմա, որ Սերժ Սարգսյանը չլինի, Հայաստանը կպրծնի՞:

-Չի պրծնի, բայց մի քսան տարի հետ կգնանք: Փոխանակ առողջու­թյուն ցանկանանք էդ մարդուն, մեր նախագահին, փոխանակ ուզենանք, որ լավ ըլնի իրա համար, իրար տակ քանդում ենք, թունոտում, խայտա­ռակում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ