04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականները Հայաստանում են. Հրապարակ

Դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանել բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից՝ մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական՝ 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը՝ Արտյոմը: Թերթի տեղեկու­թյուններով՝ քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել՝ 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան:

 

Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաեւ՝ հեղինակություններ Հունաս­տանից: Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ՝ սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:

 

Ներկա­ների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփլե­ցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղա­կան հայտնի հեղինակություններից էլ, թերթի տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանեւսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում: Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղի­նակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է:

 

Ներկա են եղել նաեւ Աժ նախկին պատգամավոր­ներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետ­յանը՝ Չերրիի Վահանը: Դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանեւսկոյի ամենամտերիմները, մնացել են Հա­յաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկաց­նում են հիմնականում Կանեւսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում Է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանո­ցում:

 

Նշենք, որ Կանեւսկոյի շրջա­պատը տարին երկու անգամ այս­պիսի մեծ հավաք է կազմակերպում Հայաստանում՝ մեկ ապրիլին, երբ գալիս են նշելու Արմենի ծննդյան օրը, մեկ Էլ՝ դեկտեմբերին՝ նրա մահվան տարելիցի օրը: Քրեական հեղինակությունների ժամանմանն ամեն տարի հատուկ պատրաստ­ությամբ սպասում են հատկապես այն հյուրանոցներն ու ժամանցի կենտրոնները, ուր այցելում են քրեական հեղինակությունները, քանի որ այդ օրերին լավ շրջանա­ռություն եւ եկամուտ են ունենում:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ