19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես կանխել պատերազմը. 168 Ժամ

Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձեւավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում:

Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձեւավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն եւ հեղինակություն կունենա:

Ես կողմ եմ, որպեսզի հակամարտության կարգավորմանը մասնակցեն միջազգային մասշտաբային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն լծակներ, լուրջ ազդեցություն կողմերի նկատմամբ, ինչպիսին ԵՏՄ-ն է, ԵՄ-ն, ՄԱԿ-ը: Սրանք բոլորը քաղաքական լուրջ կառույցներ են, մեկը Հայաստանի նկատմամբ կարող է արդյունավետ լինել, մյուսը` Ադրբեջանի, բայց այս կառույցները կարգավորման աշխատանքներին միանալուց հետո պետք է սերտ համագործակցեն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Ըստ նրա, որքան բարձր է մակարդակը, եւ լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորությունները՝ արդյունքի հասնելու հարցում: «Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, եւ ԵՏՄ-ն»,- ասել է Ռարը: Նրա կարծիքով, այս ուժերի միջամտությամբ հնարավոր կլինի կայուն պահել տարածաշրջանային խաղաղությունը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ