28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համասեռամոլների խերը. Ժողովուրդ

 ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալա­կան գովազդի պաստառներ պատրաս­տած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմ­բերի 25-ին Երևանի կենտրոնում հայտն­վեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրա­ցավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:

ՀԿ-ն էլ դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրա­յին տեղեկատվություն և գիտելիքի կա­րիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախա­րարության դեմ, պահանջում է պարտա­վորեցնել նախարարությանը ներկայաց­ված տեսանյութերը և պաստառները ճա­նաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից: Առայժմ նշանակ­ված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատա­րանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փոր­ձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քա­րոզչության ջատագով է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ