20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խիստ գաղտնի են պահում. Հրապարակ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, ան­գամ իրավաբանական կորիֆեյ­ներն են պնդում՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհան­դերձ, թերթին հաջողվեց պարզել, որ օրենքի նա­խագծի վրա բավականին ակտիվ աշխատում են. արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշա­կում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայ­նում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել:

Կառավարության աղբյուրի պնդմամբ՝ հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի Աժ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետեւ պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15- ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, եւ «կա­ռավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչեւ փետրվար:

Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճա­ռը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլակացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, եւ քանի որ այդ առնչու­թյամբ Աերժ Սարգսյանն ասել է՝ «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում:

Հիշեցնենք, որ քննարկվում է նաեւ ուժայիններին հատուկ կարգավիճակ տալու եւ ոչ վարչապետի ենթա­կայության տակ դնելու հարցը: Եթե, իհարկե, Սերժ Աարգսյանը հանկարծ որոշի չզբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ