Կարեն Կարապետյանը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը. Հայկական Ժամանակ
Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ աոաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, ապա վերջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից:
Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են թեկնածուների ցանկում վերականգնել Կարեն Կարապետյանի անունը: Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա աոաջին 11 ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշները, իսկ երեկ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի անակնկալ հայտարարության արեց իր հրավիրած ասուլիսի ժամանակ:
Սկսենք վերջինից: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից աոաջ հայտարարել է, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրված է, ապա ինքը չի հավակնում ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնին: Երեկ լրագրողները այս հայտարարությունը հիշեցնելով՝ հարց են ուղղել Բաղդասարյանին, թե Սերժ Սարգսյանը, եթե ստանձնի վարչապետի պաշտոնն, ապա կստացվի, որ այնուամենայնիվ իր խոստումը դրժում է «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին:Մենք նման հարցեր չենք քննարկում: Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք»,- ասել է Բաղդասարյանը:
Վերջին շրջանում ոչ մի ՀՀԿ-ական նման հայտարարություն չի արել:Օրաթերթի դիտարկմանը, թե, եթե ՀՀԿ-ում քննարկումներ տեղի չեն ունեցել, ապա ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ականներն անխտիր վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին, մի՞թե հնարավոր է միմյանցից անկախ նույն կարծիքը կազմել, Բաղդասարյանն ասաց. «Դա անձնական կարծիք է: Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ խմբակցությունում, ոչ ՀՀԿ խորհրդում որևէ քննարկում չի եղել: Ինչ վերաբերվում է կարծիքներին, ապա, բնականաբար, մեծամասնությունը իր առաջնորդի նկատմամբ ունի դրական եւ բարձր կարծիք»,- ասաց Բաղդասարյանը: Հարցին, թե ինքը ո՞ր պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, Վահրամ Բաղդասարյանը նկատել է.
«Սի անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը՝ կասեմ: Ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են»,-ասել է խմբակցության ղեկավարը: Դե իհարկե այնպես չէ, որ ՀՀԿ-ականները, նույնիսկ կուսակցական բոսերը հետո ետ չեն կանգնում իրենց ասածներից: Բայց խնդիրը Բաղդասարյանի ասածների ֆոնն է: Մի տեսակ կարծես Սերժ Սարգսյանի՝ միայն ՀՀԿ նախագահ մնալու և վարչապետի պաշտոնում այլ անձի նշանակելու հեռանկարը կրկին շոշափելի ուրվագծեր է ստանում:
Հիմա մյուս իրադարձության մասին: ԱՎԾ-ի հրապարակած տփալների համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսների կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել է 7.3 տոկոս: Ամենայն
հավանականությամբ, դեկտեմբերը ամփոփելուց հետո տարվա կտրվածքով ՏԱՑ-ի աճը կլինի հենց 7 տոկոսի սահմաններում: ՏԱՑ-ը տնտեսական աճի ցուցանիշը չէ, սակայն եթե ուսումնասիրենք անցած տարիների վիճակագրությանը, պարզ կդառնա, որ ՏԱՑ-ը գրեթե միշտ համընկել է տնտեսական աճի ցուցանիշի հետ: Այլ կերպ ասած, կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը կկազմի ավեփ քան 7 տոկոս:
Սա ռեկորդային ցուցանիշ է անցած 5 տարիներին: Վերջին անգամ 7 տոկոսից ավելի տնտեսական աճ գրանցվել է 2012-ին: «7 տոկոս տնտեսական աճը» Հայաստանի դեպքում մի տեսակ մոգական նշանակություն ունի: «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է2013-2017թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- 2013 թվականի մարտին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Տեխնիկական տեսանկյունից դրանից հետո 7 տոկոս աճ չապահոված կառավարությունները հրաժարական են տվել: 2013 թվականին չապահովվեց 7 տոկոս աճ, և 2014-ին հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2015-ին նույնպես չապահովվեց 7 տոկոսը, և հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:
2016-ին նույնպես այդ ցուցանիշը չապահովվեց, սակայն Կարեն Կարապետյանը նշանակվել էր 2016-ի սեպտեմբերին միայն:
Ու հիմա ստացվում է, որ Կարեն Կարապետյանը իր վարչապետության մեկ ամբողջական տարին փակում է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Իհարկե, տարվա ամփոփումից հետո կպարզվի, որ տնտեսական այդպիսի աճը հիմնականում ստացվել է գունավոր մետաղների համաշխարհային գների աճի, կազինոների շրջանառության աճի հաշվին, բայց դա էական չէ Սերժ Սարգսյանն էլ իր հայտարարության մեջ չի ասել, թե ինչի հաշվին կառավարությունները պետք է 7 տոկոս տնտեսական աճ ստանան:
Ու հիմա ստացվում է որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը և ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ: Առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում: Այս տեսանկյունից գործող կառավարության և վարչապետի հրաժարականի համար տեխնիկապես չկան հիմքեր: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ հակամարտության մեջ սա կարող է Կարեն Կարապետյանի ձեռքին լրացուցիչ խաղաքարտ լինել: Ու եթե իրոք ՀՀԿ վերնախավում, ինչպես ասում է Վահրամ Բաղդասարյանը, դեռ քննարկումներ չեն եղել ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ, ապա կարելի է կասկած հայտնել, որ դեռ ամեն ինչ չէ, որ որոշված է:
Բայց դա ընդամենը կասկած է Կասկածներ կարող են լինել նաեւ, որ իշխանությունը ընդամենը փորձում է թուլացնել հանրության զգոնությունը և մինչև գաւիք ապրիլ հանրությանը դրական ւիցքեր հաղորդել, թե վերջապես հնարավորություններ են ստեղծվել Սերժ Սարգսյանին մի քիչ մոռանալու, նրա ներկայությունը մի քիչ չզգալու շուրջ: Հաշվի առնելով, թե քանի տասնամյակ է Սերժ Սարգսյանը «մեր կողքին», ապա դա իրոք դրական ւիցքեր է հաղորդում: Թեկուզ մի քանի ամսով՝ մինչև 2018-ի ապրիլը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: