28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարածքների դիմաց. Հայկական Ժամանակ

Շվեյարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, ոք ՀՀ-ն դուրս կգա «օկուպացված տարածքներից», ինչից հետո իրենք կկարգավորեն հարաբերությունները: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ-ն չեղարկի այդ համաձայնությունները… այնքան ժամանակ, քանի դեռ մեր պայմանը չկատարվի, այդ համաձայնագրի կյանքի կոչումն անհնար է», – ասել է նա: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբեր 10- ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ-ի եւ Թորքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին արձանագրություններ: Սակայն դիվանագիտական հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չպսակվեց, քանի ոք Թուրքիան հենց սկզբից Էլ ցույց տվեց, որ չի պատրաստվում վավերացնել արձանագրւթյունները, քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրն Ադրբեջանի օգտին: Ի պատասխան դրան Սերժ Սարգսյանը տեւական դադարից հետո հայտարարեց Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները հետ կանչելու մասին: Վերջերս էլ Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանում 2018թ. գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ