28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մոսկվայում Ղարաբաղի կոնֆլիկտի սրացման են սպասում. Հայկական Ժամանակ

2018 թվականին Հայաստա­նի եւ Ադրբեջանի նախա­գահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հա­կասությունները: Այս մա­սին ասվում է Արտաքին հար­ցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի ար­տաքին քաղաքականությու­նը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:

ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստա­նում նախագահական ընտրու­թյուններ տեղի կունենան եւ աոա­ջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Աերժ Սարգսյանն իրավունք չունի երկ­րորդ անգամ առաջադրվելու: Տարին կարեւոր կլինի ԵՄ հետ պայմանավորվածության հարմա­րեցման եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հա­վանականությամբ, Երեւանը կկա­րողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել:

Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ եւ ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Միեւնույն ժամանակ, չի բա­ցառվում, որ ընտրությունների ֆո­նին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահա­րույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:

Սակայն այստեղ շփումը կմեղ­մանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագոր­ծակցությամբ (վարկային գիծը եւ դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաս­տանի կառավարության կողմից): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագոր­ծակցության բնույթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովը:

«Երկու անդրկովկասյան երկրների նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրացումներ:       Երկու       կողմերի պաշտպանական ծախսերը կավելանան:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ