Պատերազմի վտանգ կա. 168 Ժամ

«Ինձ համար բացահայտում էր Սերժ Սարգպանի դիտարկումն այն մասին, որ ոչ մի կոնկրետ կետի շուրջ կողմերը չեն բանակցում: Սա բացասական հանգամանք է, քանի որ գործընթաց դեռ չի սկսվել: Այն փաստը, որ նախարարները մեկ շաբաթ առաջ Վիեննայում հանդիպեցին, և հանդիպումը տևեց ութ ժամ, տպավորություն ստեղծեց, թե նախարարները, ինչպես այդ մասին բացահայտ ադրբեջանական կողմն էր նշել հանդիպումից հետո, քննարկելու թեմաներ, կետեր ունեն, և այդ քննարկումները դրական հունով են ընթացել:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել էր, որ կողմերն էական հարցեր են քննարկել միմյանց դիրքորոշումները մոտեցնելու նպատակով: Դրանից ավելի վաղ թե Սերգեյ Լավրովը տարածաշրջանում, թե ԵԱՀԿ ԱԽ համանախագահները նշել էին, որ սեղանին կան փաստաթղթեր, դրույթներ, որոնք կողմերը կարող են քննարկել: Սակայն տրամաբանությունն ուղղորդում է մտածել, որ առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ քննարկել խաղաղ համաձայնագրի առանձին դրույթները»,- այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին:
Նրա խոսքով, եթե վստահության մթնոլորտ չձևավորվի, ինչպես Հայաստանն է ակնկալում, չսկսվեն բանակցություններ դրույթների շուրջ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, իրավիճակը բանակցություններում կրկին կբախվի փակուղուն: Նրա կարծիքով՝ պետք է երկու կողմի պահանջները մասնակիորեն ընդունվեն, իրականացվեն, որպեսզի հետագա բանակցություններն արդյունավետ լինեն: Ըստ նրա հակառակ դեպքում պատերազմի վտանգը կա, և դա երևում է կողմերի հայտարարություններում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: