18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Շանտաժ. 168 Ժամ

«Սա մի տեսակ կապրիզի է նմանվում: Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավուն­քը չի վերանում, դա կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է, գործելու է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում: Մենք ամեն ինչ անելու ենք, անկախ նրանից դասադո՞ւլ են անում, թե՞ բողոքում են, որ գիտական նվաճումներով աչքի ընկնող երիտասարդները ծառայեն բոլորովին այլ պայմաններով՛ ծառայեն գիտությանը, մոտ լինեն գիտությանը, ծառայեն նաև ռազմագիտությանը … :

Այսինքն՝ մենք անունն ենք դնում ծառայություն, բայց նրանք շարունակելու են իրենց գիտական գործունեությու­նը»,-երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների կողմից դասադուլը և բողոքի ակցիաները վերսկսելու փաստին և ՊՆ-ին ուղղված մեղադրանքներին, որ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերվել և փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունք չի գրանցվել:

Ըստ նրա անկախ ամեն ինչից, ՊՆ-ն դեռևս սպասում է երիտասարդների առաջարկնե­րին. «Ատացվում է՝ մենք գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որ փորձում են շանտաժի մի­ջոցով ինչ-որ բանի հասնել: Դա արդար չի, դա ճիշտ չի. մենք շատ անկեղծ ու ազնիվ ներկայացրել ենք, և և իրենք էլ պետք է փորձեին բերել առաջարկներ, որ կառավարության որոշումները լինեն ըն­դունելի բոլոր թիրախ խմբերի համար»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ