24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պուտինը զգուշացնում է՝ չի հանդուրժելու. 168 Ժամ

«Սերգեյ Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ»,- այս մասին ասաց լեհ քաղաքագետ Կոնրադ Զաշտովտը անդրադառնալով Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գոր­ծերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում «РТР Беларусь» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիու­թյան անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունն օգտագործել «հակառուսական նպատակներով»: «Նրանք մեծամասնությունը չեն, […]

Իրանի ակտիվացումը ղարաբաղյան հարցում պատահական չէ. 168 Ժամ

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, […]

Էս ինչ փողեր են ֆռֆռում. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը լավատեսորեն է նայում մեր տնտեսության աճի հեռան­կարներին: Այդ լավատեսու­թյանը հորդում է ԿԲ-ի՝ այս տարվա չորրորդ եռամսյակին վերաբերող «գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը հրապա­րակվեց օրերս: Տնտեսությունը, ըստ ԿԲ-ի կանխա­տեսումների, աճելու է առաջիկա­յում: Եվ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Հա­մաշխարհային տնտեսությունում իրավիճակը բարելավվում է: Ըստ ԿԲ-ի, բարելավվում է վիճակը նաեւ մեր հիմնական գործընկեր […]

Շոկային դիվերսիա թոշակառուների դեմ. Իրավունք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է տարբեր ընկերություններում իրակա­նացնել ներկա եւ նախկին աշխատողնե­րի աշխատած տարիների, աշխատանքի ընդունման եւ ազատման հիմքերի, ինչ­պես նաեւ վճարված աշխատավարձի հիմքերի հավաստիության ստուգում: Այդ ստուգումներից պարզվել է, որ մի շարք աշխատողների սոցվճարները տարինե­րով ընկերությունների կողմից չեն փո­խանցվել: Եվ ոչ ավել, ո չ պակաս նախարարությունը որոշել է դրա համար թոշա­կառուներից […]

Գերեզմանատանը լավ «տեղեր». Հրապարակ

Վանաձորի ՀՎԿ-ՀՀԿ համաձայնագրի օրերին գրել էինք, որ ՀՎԿ-ն մեծ պահանջներ է դրել անելանելի դրության մեջ հայտն­ված Մամիկոն Ասլանյանի առաջ՝ քաղաքապետարանի, սպորտդպ­րոցների ու մանկապարտեզների տնօրենների պաշտոններ, անգամ գերեզմանատանը լավ «տեղեր»: Արդեն սկսվել է պարտքը տալու ժամա­նակը. երեկ տեղեկացանք, որ ավագանու ՀՎԿ-ական անդամ Տիգրան Նազարյանը, որը փոխքա­ղաքապետ Արկադի Փելեշյանի բարեկամն է, նշա­նակվել է բնակֆոնդը եւ համատիրությունները համակարգող […]

Ջարդ. Ժամանակ

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուն­քում Արտաշատի քաղաքապետ ընտրված Կարեն Բենիամինյանը ընտրվելուց հետո սկսել է ազատվելնախկին քաղաքապե­տի կադրերից: Մեծ մասն էլ, առանց սպասելու քաղաքապե­տի որոշմանը, դիմում է գրում եւ ինքնակամ հեռանում աշխա­տանքից՝ պատճառաբանու­թյամբ, որ նոր թիմի հետ չի ցան­կանում աշխատել: Նրանց թվում է, օրինակ, Արտաշատի փոխքաղաքապետը, որի փոխարեն նա­խորդ ամիս փոխքաղաքապետ նշանակվեց նախկին վարչապետ Հովիկ […]

Հաց արտադրողները զգուշացնում են. Ժողովուրդ

Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կամ հա­ցի քաշն են նվազեցնելու, կամ Էլ գինն են բարձրացնելու: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս ըն­թացքում հացի առաքիչները խանութնե­րի տնօրեններին զգուշացնում են ու տե­ղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գի­նը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամի­ջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է […]

Ազատվել է զբաղեցրած պաշտոնից. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը, որը ամիսներ առաջ դանակահարվել Էր, ազատ վել Է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստստեցին տեղեկությունը հավելելով, որ Մկրտչյանն իր նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել Է ծառայությունից: Նաեւ ասացին, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը: Հիշեցնենք, որ […]

Հունվարից հետո ում կկրակի. Հայկական Ժամանակ

Երեկ Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվում է աշխատանքից: Պաշտպանության նախարարն ասաց, որ Բաղմանյանը աշխատանքից ազատման մա­սին զեկուցագիր է գրել իր հորդորով: Որպեսզի գեներալ Բաղմանյանի աշխատանքային լիազորությունները դա­դարեցվեն, անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն էլ երկար չսպասեցրեց: Երեկ օրվա վերջում հրապարակվեց նաև հրամանագիրը: Հայկազ Բաղմանյանի ազատման մասին, լուրերը […]

Հայաստանի ձիերը մասսայաբար ինքնասպան են լինում. Հրապարակ

Բնապահպանության նախարարությունը վերջին տա­րիներին բյուջետային եւ դրամաշնորհային միջոցներով իր ենթակայության տակ գործող հատուկ պահպանվող տարածքների համար ձիեր եւ ամենագնաց մեքենաներ է ձեռք բերել: Մենք հետաքրքրվեցինք, թե երբ, որ պարկի համար ինչ քանակությամբ ձի եւ մեքենա է ձեռք բերվել, ինչ միջոցներով, եւ դրանց որ մասն է այսօր ծառայում նպատակին: Տեղեկություն էինք ստացել, որ, օրինակ, ձիերի մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի